Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/52

Այս էջը հաստատված է

Բղավեցին ամենքն էլ,
Եվ շատերը վախեցան,
Մութ տեղերում թաք կացան։

***

Աղվեսն ու Գայլը շատ շշկլվեցին,

Ապուշ կտրեցին ,

Բայց էլի շուտով ուշքի եկան

Ու ետ-ետ փախան,


Շներին տալով նոր յափնջիքը,
Մոթալ փափախնին ու պոչերնիքը...

***


{{Poemx||<poem>

Այդ անցքից դեսը
Գայլն ու Աղվեսը
Իրար տեսնելիս՝
Բարև չեն տալիս։


Մարդ թե գազան իրար նման
Ենթարկվելով դժբախտության,
Մեղադրում են մեկը մյուսին—

Հայկն Ամոյին,
Գայլն Աղվեսին...

1909


ԱՆԵԾՔ

Երկու հոգի՝
Հայր ու որդի՝
Խորհուրդ արին
Եվ վճռեցին,
Որ վեր կենան,
Որսի գնան։