Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

վերադառնալ իր երկիրը. և սկսեց պատրաստվել ուղևորվելու։ Այս հանգամանքից օգուտ քաղելով Լեոնտը՝ ուզեց փորձել բարեկամին, այսինքն՝ ուզեց փորձության մեջ գցել նրան, առաջարկելով, որ էլի մի շաբաթ մնա։

Պոլիքսենը չուզեց մնալ, առարկելով, թե ամաչում է, որ այսքան ժամանակ մոռացության է տվել իր թագավորությունը։

Լեոնտը դիմեց թագուհու միջնորդությանը, որ նա համոզե Պոլիքսենին, որ էլի մնա մի քանի օր։ Թագուհու հորդորները այնքան սրտաշարժ էին, այնքան անկեղծ, բարեկամական և սիրալիր, որ Պոլիքսենը այլևս չկարաց զսպել իր հուզմունքը, արցունքն աչքերին բռնեց նրա ձեոքը և համբուրելով՝ ասաց.

— Սուտ չի ասած, որ ճշմարիտ բարեկամին անբախտության ժամանակ կճանաչեն։ Ես համապատասխան խոսք չեմ գտնում հայտնելու իմ երախտագիտության զգացմունքը դեպի ձեր սիրալիր հյուրընկալությունը։ Պատրաստ եմ մնալու ահա էլի մի քանի օր...

2

Թագուհին շատ ուրախ էր, որ կարողացավ համոզել Պոլիքսենին, որ մնա, բայց Լեոնտի կասկածոտությունը ավելի սաաստկացավ և դառավ համոզմունք։ Նա սկսեց ինքն իրան մրմնջալ.— «Ես այնքան խնդրեցի, չմնաց, բայց երբ կինս խնդրեց, իսկույն համաձայնեց։ Եվ ինչ քնքշությամբ համբուրեց կնոջս ձեռքը… Չէ, դրանց միտքը ծուռ է, ուղում են ինձ ոչնչացներ…»։

Ահա այս տեսակ ցնորքներով լցված, Լեոնտը կանչում է իր հավատարիմ պալատական Թամիլին և ուղղակի ասում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում թագուհու և Պոլիքսենի կողմից։

Քամիլը, որ մի խելքը գլխին առողջամիտ և ազնիվ մարդ էր, և շատ լավ էր ճանաչում ամենքին էլ, սկսեց աներկյուղ հանդիմանել թագավորին և ասել.