Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/529

Այս էջը սրբագրված է

Դատարանի մեծ շենքը առավոտից սկսված՝ լցվում էր ժողովրդով, որ գալիս էին քաղաքի ամեն ծայրից և երկրի մեն կողմերից։ Ներս են դալիս ահա թագավորը, դատավորները և բազմում իրենց տեղերում։ Առաջին խոսողը լինում է թագավորը, որ ասում է.

— Ահա մի դատաստան, որ՝ ցավելով պիտի ասեմ՝ կըտրատում է իմ սիրտը։ Մեղադրվողը աշխարհիս երևելի թագավորներից մեկի դուստրն է և մեր էլ ամուսինը, որ միշտ՝ փայփայված է եղել մեր կողմից ամենաջերմ սիրով։ Վճռելով, որ դատը տեսնվի հրապարակով, դրանով ուզեցել եմ ցրել ամեն կասկած, որ կարող էին վերագրել ինձ։ Թող տեսնեն ամենքն էլ իրանց աչքովը և լսեն իրանց՝ ականջովը, որ այստեղ պիտի պաշտպանվի արդարությունը, պիտի անաչառ լինին դատավորները։ Թող ներս բերեն բանտարկյալին։

Ներս է դալիս թագուհին՝ տիկին Պաուլինայի ձեռքին կռթնած: Նա, որ սրանից դեռ մի ամիս առաջ երջանիկ ամուսին էր և մայր, այժմ նվաստացրած էր մինչև այն աստիճան, որ ամենքն էլ վշտակից եղան նրան։ Կնանիքն սկսեցին լալ. թագավորը երեսը շրջեց և գոռաց.

— Շո՛ւտ արեք կարդացե՜ք մեղադրությունը։

Դատավորներից մեկը վեր կացավ և բարձրաձայն կարդաց, դիմելով թագուհուն։

— Հերմիո՛նա, ամուսին Սիցիլիայի արքաի՝ արժանավոր Լեոնտի, դու մեղադրվում ես նախ պետական դավաճանության մեջ, երկրորդ՝ ամուսնական ոխտազանցության մեջ, և երրորդ՝ դավաճանություն նյութելում թագավորի կյանքի դեմ Քամիլի հետ միասին։ Բայց երբ որ ձեր չար մտադրությունը մասամբ բացվել է, այն ժամանակ դու, Հերմիոնա, հակառակ տված ուխտիդ և հավատարիմ հպատակության պարտքիդ՝ •զնել ես նրանց ազատվելուն և գիշերով փախչելուն։ Ի՞նչ կարող ես ասել սրա դեմ, ինչո՞վ կարող ես քեզ արդարացնել։

Թագուհին, որ առանց հուզվելու և վրդովվելու լսել էր բոլոր մեղադրությունը, վեր կացավ և անվեհեր ու դողդոջուն ձայնով պատասխանեց.

— Ես այն կասեմ իմ պաշտպանության համար, որ բոլորը, ինչ որ այդտեղ ասված է թե՛ իմ և թե՛ մյուսների մասին,