Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/530

Այս էջը սրբագրված է

ծայրեծայր սուտ է և հնարովի։ Թե ես մեղավոր չեմ, հարկ չկա կրկնելու։ Բայց ով պիտի ինձ արդարացնե։ Քանի որ ինձ մեղադրողը գլխավոր դատավորն ինքն է, որի միակ ցանկությունն է, որ ես անպատճառ մեղավոր լինիմ, մի թե նույն դատավորը իր ցանկության հակառակ վճիռ կկայացնե։ Ոչ,ես ոչ մի հույս չունիմ ներկա դատավորների անաչառության վրա։ Իմ միակ հույսս ու ապավենս երկնային աստվածներն են, որոնք ամենիցս լավ են տեսնում մեր խորհուրդներն ու գործքերը, լինին նրանք լավ, թե վատ։ Ես կխնդրեմ, որ կարդացվ պատգամախոսի պատասխանը։ Թող աստվածներն իրանք լինին իմ դատավորները։

Ժողովրդի կողմից լսվում է մի խուլ, բայց միաձայն շրշունջ.— Կարդացվի՜, կարդացվի՜…

Դատավորներից մեկը կանչեց պատգամաբերներին, որ հանդիսավոր կերպով երդվեն թրի վրա, որ նրանք այդ պատասխանն իսկապես ստացել են Ապոլոնի տաճարի քու քուրմերից այնպես կնքած, չեն բաց արել և չգիտեն ինչ է պարունակում նրա մեջ։ Այս արարողությունը կատարելուց հետո կարդում է հետևյալը.

«Հերմիոնիան մեղավոր չէ՜ ոչ մի բանում։ Քամիլը հավատարիմ հպատակ է։ Լեոնտը խանդոտ և խելագարված բռնակալ է. նա իր նորածին աղջիկը կորցնել է տվել։ Լեոնտը կմնա անժառանգ, եթե կորցրածը չգտնվի»։

Այս պատգամը կարդալուց հետո բոլոր հանդիսականներըշ միաձայն խնդության աղաղակ բարձրացրին։ Այս խնդությանը չմասնակցեց միայն թագավորը, և հարցրեց դատավորին.

— Արդյոք այնպե՞ս կարդացիր, ինչպես որ գրված է։ — Այո՛ , տեր իմ,— պատասխանեց դատավորը։ — Ուրեմն պատգամախոսը սուտ է ասել,— բացականչեց թագավորը բարկանալով։— Շարունակեցեք դատավարությունը, դա մի անխիղճ խաբեություն է։

Բայց թագավորն իր նպատակին չհասավ։ Նա ենթադրում էր, որ ինքն անժառանգ չէ, քանի որ կենդանի է որդին, ուրեմըն սուտ է պատգամախոսի ասածն այդ մասին։ Եթե այդ սուտ է, ուրեմն բոլորն էլ սուտ են։ Եվ մինչդեռ