Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

և բարուրում փաթաթված երեխան, դնում է այնտեղ փափուկ խոտերի վրա։ Նրա մոտ է դնում և իր հետը բերած թանկարժեք ծրարը, ուր դնում է մի տոմսակ, վրան գրած «Պերիտա»։

Երեխան տեղավորելուց հետո, Անտիգոնն ուզում էր վերադառնալ նավ, հենց այդ րոպեին փոթորիկը կրկնվեց մի չտեսնված սաստկությամբ և նավից օգնության կանչող ձայներ լսվեցին։ Նա սկսեց վազել անտառի միջով, որ տեսնի ինչ է պատահել, հենց այդ միջոցին նրա դեմ դուրս եկավ որսորդներից փախած մի ամեհի արջ, որ Նրան առավ գիրկը և սկսեց ջարդել արջավարի։

Այս դեպքից հազիվ մի քանի րոպե անցած' բարուրած երեխայի մոտ կանգնում է մի ծերունի հովիվ, որ իր կորած այծերն էր որոնում այդ քարածերպերում։ Հովիվը զննում է երեխային, տեսնում է որ մի շատ սիրուն ու փափլիկ աղջիկ է, ողջառողջ և քնած է մուշ֊մուշ։ Տեսնում է ծրարի մեջ եղած ահագին հարստությունը և ուրախությունից իսպառ մոռանում է իր կորած ոչխարները, ասելով՝ մեր կորածը սա էր, որ գտա ահա։

Շուտով հովվի մոտ է վազում և նրա որդին, և սկսում է պատմել, թե ինչպես նրա աչքի առջև խորտակվեց մի նավ և բոլոր նավորդները ծովի տակն անցան նավի կտորտանքների հետ։ Եվ ավելացրեց.— Այդ աղետից աչքս չէի հեռացրել, որ հանկարծ լսեցի. «Օգնեցե՜ք, оգնեցե՜ք>>... Վազում եմ դեպի ձայնը և ի՜նչ եմ տեսնում... մի կատաղի արջ, չգիտեմ որտե֊ ղից մի ճոխ հագնված մարդ է ճանկը գցել և սկսել է քրքրել։ Տեսա, որ ես օգնել չեմ կարող, վազեցի որ քեզ իմաց տամ, բայց ուշ է արդեն, էլ փրկություն չկա. մարդը ձայնը կտրել էր, որ ես տեսա...

— Դու էլ շարունակ մեռածների մասին ես ' խոսում ընդհատեց նրան հայրը,— մեկ տես ահա ես ինչպիսի՜ կենդանի եմ գտել,— մեկ նայի՜ր... կասենաս երկնքից իջած հրեշտակ լինի՜։ Բայց սա հողեղեն մի աղջիկ է։ Եվ տես ի՜նչ հարուստ օժիտ ունի. թագավորի աղջիկն էլ այսպիսի հարուստ օժիտ չի ունենալ։ Մենակ սրա բարուրը' ով գիտե քանի հազար ոսկի արժե։ Էլ չեմ հաշվում այս անգին գոհարնե՜րը, այս զուտ ոսկի՜քը, մեկ տես ահա ինչքա՜ն է... Եվ անունն էլ