Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/534

Այս էջը սրբագրված է

Պերիտա է, տես ահա գրած է այստեղ։ Ի՛նչ լավ է, որ քիչ ու միչ կարդալ գիտեմ։ Եվ գիտես ի՞նչ է նշանակում Պերիտա. կարծեմ նշանակում է գտնված... Գիտե՞ս, տղաս, կախարդները գուշակել էին, որ ես պիտի հարստանամ։ Ահա կատարվեց նրանց գուշակությունը։ Երևում է, որ աստվածները իրանց ողորմությունը դեպի մեզ են դարձրել։ Երախտագետ լինելու համար մենք մեծ խնամքով կմեծացնենք այս երեխային և սա կլինի իմ սիրունիկ աղջիկս... — Իմ էլ սիրելի քույրիկս,— վրա բերավ տղան, չափից դուրս ուրախացած, և գրկեց երեխային ու ճանապարհ ընկավ դեպի տուն, որ այնտեղ շուտով կերակրե նրան...

                      7

Այս ուրախալի դեպքից անցել էր ուղիղ տասնվեց տարի։ Աչք պետք էր, որ հիմա տեսներ Պերիտային։ նրա աննման գեղեցկության լուրը մոտիկից սկսած' տարածվեց մինչև հեռո՜ւ, հեռո՜ւ, ով գիտե մինչև ո՜ւր... Պերիտան ոչ միայն չնաշխարհիկ գեղեցկություն ուներ, այլև օժտված էր ժառանգական այնպիսի ձիրքերով, այնպիսի շնորհքներով, որ կարելի էր տեսնել միայն թագավորների ապարանքներում և ոչ թե հովվական անշուք խրճիթներում։ Նրա խոսքն ու զրույցը, նրա անուշ լեզուն, նրա վարք ու բարքը, նրա կար ու գործը, նրա նկարներն ու քանդակները հիացնում, ապշեցնում էին ամենքին։ Նրա բարի, գթոտ սիրտը գրավել էին ամենքի սերը։

Երկրի թագավորը Պոլիքսենն էր։ Նա արդեն բավական տարիքավոր է, բայց դեռ ժիր ու առույգ, ինչպես երիտասարդ։ Իսկ որդին՝ Ֆլորիզերը, մեծացել, հասունացել է արդեն և շատ իշխանագնուհի հարսնացուներ երազումը նրան են տեսնում։

Քամիլն էլ Պոլիքսենի մոտ է, նրա միակ խորհրդակիցն է և սիրեին։ Շատ է ուզում վերադառնալ հայրենիք, Սիցիլիա, բրայց Պոլիքսենն այնպիսի սերտ սիրով է կսալվեք նրա հետ, որ էլ չի ուզում կտրվել նրանից, չի ուզում զրկվել նրա բարեկամությունից և խելացի խորհուրդներից: Նա էլ սպասում էր, թե գուցե մի այնպիսի կարևոր դեպք լինի, որ Պոլիքսենն ինքը