Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/536

Այս էջը սրբագրված է

որ ամենաամոտիկ տոնին, այն է՝ ոչխարը խուզելու ժամանակին՝ հանդիսավոր կերպով կխնդրե նրա ձեռքը և փոխարենը կտա նրան իր սիրտը և բոլոր անձը, առանց հայտնելու իր ով լինելը։ Այդ բանը պիտի ծածուկ մնար երկուսի մեջ, մինչև Հայտնելու ժամանակը հասներ։

Պերիտան ասում է, որ մեծ է տարբերությունը իրանց ծագման, որքան որ սրտները մոտիկ է, այնքան այդ կողմանե հեռու են կանգնած իրարից, սրա համար էլ դժվար թե համաձայնի թագավորը, երբ այդ իմանա։

—Անշուշտ, նա որ իմանա, պիտի բարկանա,— պատասխանում է Ֆլորիզելը.— բայց բարկանալով ի՜նչ պիտի անի, շա՜տ, շա՜տ, պիտի զրկի ժառանգությունից։ Բայց ինձ համար դու ամեն ժառանգությունից բարձր ես, որովհետև դու իմ կյանքն ես, իմ հոգին ես. առանց քեզ ես չեմ կարող ապրել ոչ մի օր։ Իսկ դո՞ւ ինչպես։ Դու կուզե՞ս միթե, որ ես քեզ թողնեմ, մի՞թե ինձանից զրկվելդ քեզ համար զգալի չի՞ լինիլ:

— Ես չեմ զգալ ոչինչ, որովհետև չեմ ապրիլ առանց քեզ։ Բայց ես լավ կհամարեմ ինքս չապրել, քան թե քեզ անբախտացնել, քեզ զրկել արքայական գահից... — Էլ չխոսենք այդ մասին, մենք կվարվենք այնպես, ինչպես մեր սիրտը մեզ կթելադրե, մնացածը կձգենք աստվածների կամքին. թող նրանք տնօրինեն և շրջեն մեր բախտի անիվը, ինչպես իրենք են կամենում։

Ոչխար խուզելու ժամանակ մեծ տոն էր կատարվում հովիվների մեջ. ամեն կողմերից հյուրեր էին գալիս, դիմակահանդես էր լինում և ամեն տեսակ խաղեր ու պարեր։ Օգուտ քաղելով այս հանգամանքից՝ Պոլիքսենն ու Քամիլը, կեղծ մորուք են դնում, և գյուղացու վերարկուներում փաթաթվում և իբրև ճամփորդներ, գալիս խառնվում են մյուս հյուրերի հետ, որոնք հավաքվել էին արդեն ծերունի հովվի տանը։

Հովիվը սիրով ընդունեց նորեկ անծանոթ հյուրերին և խնդրեց, որ մասնակից լինին տոնախմբությանը։ Պերիտային