Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/539

Այս էջը սրբագրված է

ձեզանից ի՞նչ թաքցնեմ, ես գաղտնի պատճառներ ունիմ այս բանը ծածկելու իմ հորից։

—Ասա մեզ այդ պատճառները։

—Կարելի չէ ասել։

—Խնդրում եմ։

—Ի՞նչ կա, որդիս,— մեջ ընկավ հովիվը,— հայտնվիր, ասա քո ով լինելդ։ Մի վախենար, քո ընտրությունը կարող չէ անպատվություն բերել քո ծնողին։


—Գիտես ի՞նչ, հայրիկ,— պատասխանեց Ֆլորիգելը,— դուք որ իմանաք թե ով է իմ հայրը, էլ ձեր աղջիկն ինձ չեք տալ. իսկ ես չեմ կարող զրկվել Պերիտայից։

—Իսկ քո հայրը՞, նա ինչպե՞ս կվերաբերվի, եթե իմանա,— հարցրեց Պոլիքսենը։

-Ավելի վատ, նա կզրկե ինձ ոչ միայն Պերիտայից, այլև ամեն բանից, ինչ ունիմ չունիմ։ Ահա թե ինչու չեմ ասում, թե ով է իմ հայրը։

—Իսկ եթե հայրդ ինքը երևա հանկարծ…

Այս ասելով՝ Պոլիքսենը մի կողմ նետեց իր դնովի մորուքը, հանեց վերարկուն և երևալով իր արքայական փառահեղ զարդերով, ասաց բարկությամբ.

—Անմի՛տ, հանդուգն տղա… դու արքայական գայիսոնը հովվի մահակի հետ ես փոխանակում... Ես գնում եմ... հետևիցս կգաս անպատճառ. էլ ոչ մի անգամ այստեղ ոտք չես դնիլ...

Այս ասելուց հետո մի բարկացկոտ հայացք ձգեց ամենքի վրա և դուրս գնաց։ Բայց որդին չհետևեց հորը, այլ մնաց հովվի տանը։ Քամիլը նույնպես չգնաց թագավորի հետ, այլ մնաց Ֆլորիզելի մոտ։

                8

— Հիմա որ իմացաք, թե ես ով եմ,— ասաց Ֆլորիգելը ներկա եղողներին,— չկարծեք, որ ես այլևս չեմ կարող իմ խոսքի տերը լինել։ Այս բոլորը ես նախատեսել եմ Պերիտայի հետ, որից չեմ ծածկել իմ ով լինելը։ Հայրս կարող է ինձ