Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը հաստատված է

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

(Մանկական երգ)

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով...
Իսկ դու արի′ ,
Գալըդ բարի՜,
Իմ նո′ր ատամ.

Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի—
էլ ղավուրմա՜ ,
էլ բաստուրմա՜ ,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն о՜ր
Փըստա՜, բադա՜մ,
էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Ոսկի՜ ատամ...
1909

ՀՈՎՎԻ ՍՐԻՆԳԸ


(Ավանդություն)

Նվեր երաժշտագետ Մուշիկիս
Հովիվը սարին՝
Ոչխարն առաջին՝
Ոչ շուն և ոչ զենք
Չունի նա կշտին: