Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/540

Այս էջը սրբագրված է

ժառանգությունից զրկել, իսկ իմ Պերիտայից—երբե՜ք։ Մենք կարող ենք ապրել առանց թագավոր լինելու էլ, ինչպես ապրում եք դուք ամենքդ։

 Քամիլը, որ մինչև այժմ չէր ասել ոչ մի խոսք, և գիտությամբ էր մնացել, որ Ֆլորիզելին ազատե վերահաս դժվարություններից, այժմ սկսեց խոսել և ասաց.
—Սիրելի՛ իշխան, դուք ծանոթ եք ձեր հոր խստությանը. նա թույլ չի տալ, որ դուք ձեր ուզածն անեք, այլ կստիպի, որ ա՛յն անեք, ինչ որ ինքն է ուզում։

Այս ասելով՝ Քամիլը նույնպես հանեց իր կեղծ մորուքն ու վերարկուն, որ Ֆլորիզելը տեսնի, թե ով է նրա հետ խոսողը։

—Այո՛, կստիպի, ես այդ գիտեմ. դրա համար էլ ես չեմ մնալ նրա իշխանության տակ, նրա երկրումը։ Ձեզ կխնդրեմ, սիրելի Քամիլ, որ դուք, իբրև հորս բարեկամներից ամենամոտիկը և ազդեցիկը, չափավորեք նրա տխրությունը, երբ կըտեսնի, որ զրկվել է իր միակ սիրելի զավակից։ Նա ինձ չի տեսնի այլևս։ Ես ինքս կհարթեմ ինձ համար ապրելու ճանապարհս։ Այս բոլորն ասացեք իրեն և ավելացրեք, որ ես անցա ծովի մյուս կողմը և ինձ հետ տարա նրան էլ, ում հետ չէի կարող ապրել իր տերության մեջ։ Մեր նավն արդեն պատրաստ է, թեև դրան պատրաստել էինք միայն մեր տոնական

զբոսանքը կատարելու համար։ Գնանք ուրեմն, սիրելի՛դ իմ Պերիտա, մեզ հետ կտանենք և հորդ ու եղբորդ, որ հայրս վրեժ չառնե նրանցից։

—Շատ լավ եք անում, որ գնում եք,— ասաց Քամիլը,—

ուրիշ լավագույն ելք չկա, բայց ո՞ւր եք վճռել գնալ։

—Ոչինչ չենք որոշել. կերթանք, ուր որ աստվածները կառաջնորդեն մեզ...
—Որ այդպես է, լսեցեք ինձ։ Դուք կերթաք Սիլիցիա, ուղղակի Լեռնտ թագավորի մոտ, նրա ապարանքը։ Դուք, իշխան, Պերիտայի հետ որպես ամուսիններ, կներկայանաք թագավորին, իբր ձեր հոր կողմից գիտությամբ ուղարկված, որ իր հին բարեկամին մխիթարական ողջույններ հաղորդեք։ Իսկ ես կմնամ այստեղ և կաշխատեմ հորդ հաշտեցնել ձեզ հետ։ Եվ որպեսզի Սիցիլիայում ապրեք արքայավայել պատվով, դրա

համար դուք կարող եք օգտվել իմ այնտեղ ունեցած կարողու-