Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/541

Այս էջը սրբագրված է

թյունիցս, որի համար հենց հիմա կտամ հարկավոր թղթերը։

Մեծ ուրախությամբ և շնորհակալությամբ ընդունվեց Քամիլի առաջարկությունը, և մի ժամ չանցած՝ արդեն պատրաստ էին ուղևորվելու։ Նավ հասան ծպտած, որ չճանաչվեն,

իսկ այնտեղ նավապետն ընդունեց նրանց Քամիլի անձամբ տված հրամանով, որ նրանց հասցնե Սիցիլիա։

Ծերունին չմոռացավ իր հետ վերցնել այն բոլոր իրերը որոնցով պիտի ապացուցվեր, որ Պերիտան հովվի հարազատ աղջիկը չէր։ Այս բաները նա ուզեց ցույց տալ և Քամիլին, բայց նա ասաց, թե՝ ինչ ունիս չունիս՝ հետդ տար, մենք հետո կտեսնենք։

                     9

Լեոնտ թագավորի կրած վիշտն ու կսկիծը տասնվեց տարիների ընթացքում շատ քիչ թեթևացան։ Նրա զղջալը, նրա կրած վիշտն ու տանջանքն այնքան մեծ էր, որով կարող էր ջնջվել նույնքան մեծ հանցանքը, բայց նա դեռ շարունակում էր խղճահարվել, որովհետև շարունակ հիշում էր, թե որպիսի ամուսնուց ղրկեց ինքն իրան. հիշում էր մեկ֊մեկ նրա բարեմասնությունները և երկու ձեռքով դլխին խփում։ Հիշում էր, թե ինչպես զրկվեց թագաժառանգից, թե ինչպես զրկեց նրան մոր զզվանքից, թե ինչպես կորցրեց և մյուսին... Եվ ամեն հիշելիս նրա մազերը փշաքաղվում էին և սոսկում ու սարսափում էր ամբողջ մարմնով։

Նրան համակրող պալատականներից շատերը խորհուրդ էին տալիս որ կրկին ամուսնանա։ Դրանով, ասում էին, ձեր վիշտը հեշտությամբ կփարատվի և դուք կունենաք նաև գա- հաժառանգ։ Բայց բոլորի հորդորը և տված խորհուրդները զուր էին անցնում։ Տիկին Պաուլինան հակառակ էր թագավորի կրկին ամուսնանալուն։ Սա մեկ անգամ մյուս պալատականների ներկայությամբ ազնիվ խոսք առավ թագավորից, որ նա չի ամուս¬ նանալ, մինչև չգտնե այնպիսի մի կին, որ բոլորովին նման լինի հանգուցյալ թագուհուն։ Հանաքով էլ ասաց, որ ինքը կաշխատե գտնել իր ասածի պես մի հարսնացու։ «Իմ գտա-