Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/543

Այս էջը հաստատված է

Հենց այս ժամանակ ներս եկավ մի այլ պալատական մի նոր համբավով։

— Ձերդ մեծություն, եկել է Բոհեմիայի թագավորը…

— Ի՜նչ ես ասում, մի՞թե…— Ընդհատեց նրան թագավորը սաստիկ ուրախությունից։— Զարմանայի բան է. աստվածները իրանց թե՛ պատիժը և թե՛ ողորմությունը հորդ անձրևի պես են թափում մեզ վրա… Ո՞վ գիտե հետո էլ կգաս ի՜նչ կասես…

— Ես ոչինչ չեմ ասիլ, ձերդ մեծություն, Բոհեմիայի թագավորն ասաց ինձ, որ գամ իր ողջույնը մատուցանեմ ձեզ և խնդրեմ իր կողմից, որ անհապաղ բանտարկել տաք իր գահաժառանգին»…

— 0՜… ես չեմ շտապիլ այդ բանն անել տալ, մինչև լավ չստուգեմ, թե ի՞նչ հանցանքի համար…

— Նա ասում է, որ թագաժառանգը մոռանալով իր պարտականությունը դեպի գահը և ծնողը՝ փախել է մի ինչ-որ շինական հովվուհու հետ…

— Այդ մենք հետո կիմանանք, թե շինակա՞ն է արդյոք այս չնաշխարհիկ օրիորդի հայրը։

— Դրա հայրը և եղբայրը նույնպես եկել են և այստեղ են արդեն։ Թագավորի հետ եկել է և Քամիլը…

— Ինչպե՜ս, Քամի՞լն էլ է հետը,— բացականչեց թագավորր՝ սաստիկ ուրախացած։— Ով աստվածներ, ձեր ողորմությունը մի թափեք գլխիս կարկուտի նման, թողեք դա մաղվի վրաս մանրահատ անձրևի պես…

— Ասացեք ինձ, իշխան, դուք պսակվել եք արդեն։

— Ոչ, տեր իմ, երևի չենք էլ պսակվիլ, եթե…

— Ինչ մարդու դուստր է սա, թագավորի՞։

— Եթե ամուսնանանք, կդառնա թագավորի դուստր, միթե իմ ամուսինս իմ հոր համար դուստր չէ։

— Այո, բայց դուք էլ դառնում եք ձեր ամուսնու հոր որդին… Ոչ, այդ տեսակ փաստերով չենք կարող հորդ համոզել… համոզող փաստեր ունի՞ք, այն ասացեք…

— Եթե դուք մեզ պաշտպանեք, մենք ոչ մի փաստի կարոտ չենք լինիլ։ Հայրս ձեր ոչ մի խնդիրը չի մերժիլ․ այդ ես հաստատ գիտեմ։ Իսկ դուք էլ հիշեցեք ձեր այն օրը երբ իմ