Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/550

Այս էջը սրբագրված է

ամենաբախտավոր օրը երեկոյանա Պերիտայի և Քամիլի պսակադրությունով: Թող ամեն ինչ, որ անցավ մեր գլխներով այս կարճ ժամանակում, գրի առնվին, որ հիշատակ և օրինակ մնա հետնորդներին...

1910

ԳՅՈԹԵԻՑ

(Ռուսերենից)


Սարերի գլխները
Նիրհում են մուշ-մուշ
Խաղաղ հովիտները
լցվելէ մըշուշ:

Ճանապարհն անփոշի,
Ծառերն անշըրշունջ,
Դու էլ՝ քիչ ըսպասի՝
Կը հանգչես լուռ,մունջ...

1910