Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/554

Այս էջը սրբագրված է

հարցի պատասխանը կա հեղինակի հայտնի հուշագրության մեջ: Այստեղ ասված է, որ «Համբարձում էնֆիաճյանցը… մեկ որ դիպվածաբար տեսավ իմ մի քանի ոտանավորները (ընդգծումը մերն է Ա. Ա.), որոնց վրա նոր ձուլած տառեր էի ածել, իբրև անպետք թղթերի վրա, դուրս քաշեց այդ թղթերը, և սկսեց կարդալ: Գրածներս երգիծարանություններ Էին՝ նույնիսկ ձուլարանում կատարվող ծիծաղելի անցքերի վրա, որոնց մեջ ամենից թունդը խոհարարի մասին գրածս էր:...Հենց նույն որը դուրս արավ խոհարարին և ավելի լավը բերավ: Այդ օրվանից սկսեց ինձ վրա աոանձին և լուրջ ուշադրություն դարձնել, ինձ մի գյուտ համարելով» (հ. 3-րդ, էջ 18-19):

«Սրինգ հովվական»-ում տպագրված գրեթե բոլոր բանաստեղծությունները բազմիցս վերահրատարակվել են հեղինակի սովետական շրջանի Ժողավածուներում:

                              ՃԱԽԱՐԱԿ
                              (13-14)
Գրվել է 1882 թ. սկզբին և առաջին անգամ տպագրվել նույն թվականին լույս տեսած «Սրինգ հովվական» ժողովածվում (էջ 10—11 )։ Երկրորդ անգամ հեղինակի ձայնագրությամբ նոտաներով տպագրվել է «Աղբյուրի» երաժշտական հավելվածում (1883 թ.,N 2, էջ 85): Այնուհետև որպես երգ իր նոտաներով կամ առանց նոտաների արտատպվել է մի շարք երգարաններում, ինչպես և տպագրվել ու տարածվել է բացիկով նոտայագրված ու հեղինակի նկարով հանդերձ։ «Բանաստեղծություններ»-ում տպագրվել է

«Ճախարակի երգը» վերնագրով։

                            ՀՆՁՎՈՐՆեՐ
                             (19-20)
Գրվել է 1882 թ., հավանաբար հոկտեմբերին և առաջին անգամ տպագըրվել «Վարժարան» ամսագրի նույն տարվա դեկտեմբերյան համարում,

«Մանկական բաժնում» (N 5, էջ 63 — 64)` «Մարմնամարզական խաղ» վերնագրով` փակապծերում «Մանկական» բացատրական նշումով:

Երկրորդ անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ» (1890 թ,) ժողովածվում (էջ 38) նոր վերնագրով' «Հնձվորներ (մանկական խաղ)»,

                         ՑԱԽԱՎԼԻ ԳԱՂՏՆԻՔԸ
                            (21-24)

Այս առակ-զրույցը գրվել է 1882 թվականի կեսերին, հավանաբար մինչև օգոստոս ամիսը: Գրության ժտմանակը որոշվում է այն փաստով,