Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/555

Այս էջը սրբագրված է

որ աոաջին անգամ «ժողովրդական զրույց» վերնագրով լույս է տեսել «Վարժարան» ամսագրի աոաջին գրքում (M 1—2. օգոստոս-սեպտեմբեր, էջ 59— 62), որը տպագրության է հանձնվել նույն տարվա օգոստոսի կեսին:

Երկրորդ անգամ տպագրվել է հեղինակի «Բանաստեղծություններ» (1890 թ.) ժողովածվում (էջ 20_23) փոխված՝ նոր վերնագրով' «Ցшխավլի գաղտնիքը (հին զրույց)»»

              ՊԱՐԶԱՄԻՏ ՀՈՎԻՎ
                  (24—25)

Գրության թվականը հայտնի չէ: Աոաջին անգամ տպագրվել է «բանաստեղծություններ»-ում (1890 թ.), էջ 76։

              ԱՆՎՆԱՍ ՀԱԳՈՒՍՏ
                   (25)

Գրության թվականը հայտնի չէ: Տպագրված է է «Ուսումն մայրենի լեզվի»3-րդ տարվա դասագրքի 4-րդ (1903., էջ 40_41), և հետագա հրատարակություններում։

                   1884
                   (25-26)

«Բանաստեղծություններ» (1890 թ.) ժողովածվում «Շնորհավոր տարիք» ընդհանուր վերնագրի տակ տպագրվել են 1883, 1884, 1887 և 1888 թվականների տարեմուտների առթիվ գրված բանաստեղծությունները»: «1884»-ը այդ շարքի 2-րդ բանաստեղծությունն է՝ աոաջին անգամ տպագրված «Աղբյուր» ամսագրի նույն տարվա հունվարյան համարում՝ «Երգ նոր տարու» վերնագրով (М 1, էջ 3—4)։

                   Ա Ր Ե Վ
                    (29-30)

Գրվել է 1884 թ. մարտին և առաջին անգամ տպագրվել է «Աղբյուր» ամսագրի նույն տարվա ապրիլյան համարում՝ «Առ արևն» վերնագրով (M 1, էջ 146):

Երկրորդ անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»-ում «Արև» վերնագրով և նկատելի փոփոխություններով։