Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/556

Այս էջը սրբագրված է

Ձմեռ

(26-29)

Գրվել է, հավանաբար 1884 թ. հունվարին և առաջին անգամ տպագրվել՝ է «Աղբյուր» ամսագրի նույն տարվա փետրվարյան համարում (№2, էջ 58-60) Սառնամանիք» վերնագրով, երկրորդ անգամ «Բանաստեղծություններ»- ում (էջ 17—19) բայց արդեն փոխված՝ «Ձմեռ» վերնագրով: Իր նախնական («Սառնամանիք») վերնագրով բանաստեղծությունը մեկ անգամ էլ արտատպվել է հեղինակի մահվան ժամանակ՝ «Աղբյուր» ամսագրի 1911 թ. մայիս-հունիսյան միացյալ համարում (№5-6,էջ 152 — 155)։

Իր տեղում (տես նախորդ և ներկա չորս հատորյակների 1-ին հատորի առաջաբանը) ասել ենք արդեն, որ «Ձմեռ»-ը (կամ «Սառնամանիք»)՝ ցարական բռնակալության դեմ ուղղված, այլաբանություն է, որի գաղափարական բովանդակությունը և քաղաքական իմաստը հմտորեն պարուրված է առերևույթ միայն «սիրուն երեխեքի» համար և այն էլ, իբր թե՝ միայն «սոսկալի ձմռան» մասին վարպետորեն հյուսված զրույցի ձևի մեջ։

Այդ այլաբանության էությունը բացահայտող ակնարկումներն ավելի որոշակի են «Աղբյուրի» տարբերակի տեքստում , որտեղ բանաստեղծության չորրորդ հատվածի

«Եթե իմանաք, թե այս րոպեիս, Ի՜նչ պատկերներ են առաջիս գալիս»—

տողերին, անմիջապես հաջորդում է հետևյալ ակնարկող երկտողը, որ բանաստեղծության հետագա (1890 թ. Ժողովածվում տպված) տարբերակում չկա։

«Բայց ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողնեմ, Կամ՝ ինչպե՞ս ասեմ որ ձեզ հասկացնեմ»:

«Աղբյուրի» տարբերակի վերջավորումն էլ տարբեր է հետագայի համեմատությամբ։

Բայց ի՞նչ առիթով է գրվել «Ձմեռ»-ը և ո՞րն է «Ձմեռվա» (կամ Սառնամանիքի») այլաբանության անմիջական աղբյուրը, որից ներշնչվել, ստեղծագործական մղում է ստացել հեղինակը։

Ահա, այս հարցի շուրջը, ինչպես հայտնի է, Աղայանի բանաստեղծության լույս տեսնելուց մոտ երեք տարի հետո, մի շատ սուր բանավեճ տեղի ունեցավ մամուլում Աղայանի և Րաֆֆու միջև: Բայց ի՞նչ առնչություն կարող էր ունենալ մեծանուն վիպագիրը Աղայանի այդ բանաստեղծության հետ, որը մամուլում և ապա Րաֆֆու մահից հետո էլ հեղինակի ժողովածվում տպագրվել է առանց Րաֆֆու անվան որևէ հիշատակության։

Մենք այստեղ չենք անդրադառնում ժամանակի երկու մեծանուն հեղինակների՝ Աղայանի ու Րաֆֆու բանավեճին, վերջինիս հետ առնչվող բոլոր հարցերի քննարկումով։ Այդ պետք է արվի Աղայանի երկերի այ»