Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/559

Այս էջը սրբագրված է

ազատելու» և այդ նպատակով' «կիզ-ապակու» միջոցով է պայծառ լուսատու կրակ» ստանալու գաղափարն, անշուշտ՝ անմիջապես առնչվում է Րաֆֆու նշանավոր վեպի հետ:

ԼՈԻՍՆԱՀԱԶ

(30-31)

Գրվել է 1885 թ. հունվարին և աոաջին անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»-ում (էջ 128)։

Իր գրական-գաղափարական հակառակորդների դեմ ուղղված այս ոտանավորը՝ շատ որոշակի ինքնակենսագրական ատաղձ ունի։ Հեղինակն իրեն նմանեցնում է «պայծառ լուսնյակին», որը «միայն լույս է տալիս» աշխարհին՝ չիմանալով և ուշադրություն չդարձնելով, որ «իր վրա հաչողներ կան»։

ՆԱՍՐԱԴԴԻՆ ԽՈՋԱՆ ՄԵԿ ՕՐ ՈԻԶԵՑԱՎ...

(31)

Գրվել է 1889 թ. հունվարին և աոաջին անգամ տպագրվել է «Աղբյուր»-ի նույն տարվա փետրվարյան համարի «Զվարճալիք» բաժնում' «Առակ հանելուկ» վերնագրով, Ղ. Ա. ստորագրությամբ (№ 1, էջ 95-96)։

Երկրորդ անգամ տպագրվել է «Բանաստեղծություններ»-ում (1890 թ.) «Նասրադդին Խոջան» վերնագրով (էջ 129)։

ՀԻՇՕՂՈԻԹՅՈԻՆ

(32)

Գրվել է 1886 թ. և աոաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա դեկտեմրերյան համարում (№ 12, էջ 419—420)։

Սա Աղայանի այն նշանավոր բանաստեղծություններից է, որոնք բազմիցս արտատպվել են հետագա տարիներին։ Այսպես՝ երկրորդ անգամ այն ապագրվել է նույն ամսագրի 1888 թ.՝ դարձյալ տարեվերջի համարում և ապա' «Բանաստեղծություններ»-ում (էջ 18), այնուհետև «Տարազ» հանդեսում (1909 թ. № 11, էջ 13):

Ասել ենք արդեն (տես այս հրատարակության 1-ին հատորի առաջաբանը), որ «Հիշողությունը» հեղինակի այլաբանական բնույթի բանաստեղծություններից է, Այն գրվեւ է 1885 թ.՝.Անդրկովկասի հայկական դպրոցների Փակման ծանր տպավորության տակ։