Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Այս էջը հաստատված է

Իր կտրիճներին՝
Զալում շներին.—

Ա, Չամբա՜ր,
Ա, Ղայթա՜ր,


Եկե՜ք, հա՜, եկե՜ք,

Ա′, Քյասա՜ր,
Ա′, Բասա՜ր,


Հասե՜ք, հե՜յ, հասե՜ք...

Հանկարծ թնդում է
Ցուրթն [1] ամեն տեղից.
Ի՜նչ հարայ-հրոց,
Ի՛նչ ո՜ղբ, ինչ ոռնո՜ց...

Շները թև առած՝
Ինչպե՜ս են թռչում,
Հասնում են հովվին
Մի ակնթարթում...

Այսպես մի հովիվ,
Սրնգի շնորհիվ՝
Փրկում է հոտը,
իրան էլ հետը
Չար գազաններից՝
Սոված գայլերից...


1909

  1. Յուրթ կամ յուրդ ասվում է սարվորների բնակատեղին: