Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/561

Այս էջը սրբագրված է

ՏԻԿՆԻԿԻ

(38—42)

Գրվել է 1889 թ. և առաջին անգամ տպագրվել *Աղբյուր»-ի նույն տարվա հոկտեմբերյան համարում՝ «Տիկնիկի հարսանիք» վերնագրով (№ 10, էջ 323—326): Այնուհետև «Բանաստեղծություններ»-ում փոխված՝ «Տիկնիկի (մանկական խաղ)» վերնագրով (էջ 148—149)։

ԱՌ ՂԵՎՈՆԴ ՀԱՅՐ ԱԼԻՇԱՆ

(42-43)

Գրվել է, հավանաբար, 1888 թ. ընթաւցքում, երբ հեղինակը տեղեկացեկլ է, որ «այս տարի պիտի տոնվի մեր մեծ բանաստեղծ և անզուգական հայրենակից Ալիշանի Հիսնամյա հոբելյանը» («Աղբյուր», 1888 թ., № 2, II բաժին, էջ 18. «Հայր Ղևոնդ Ալիշանի հոբելյանը»)։ Աոաջին անգամ տպագրվել է *Աղբյուր»-ի 1889 թ. հունվարյան համարում (№ 1, էջ 10)։

ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ

(43)

Գրվել է, հավանաբար, 1886 թ. դեկտեմբերին և աոաջին անգամ տպագրվել է «Աղբյուր»-ի 1887 թ. հունվարյան համարում' «Մանկական մաղթանք» վերնագրով (№ 1, էջ 59—60)։ Այնուհետև երկրորդ անգամ տպագրրվել է «Բանաստեղծություններ»-ում (էջ 77)՝ նոր վերնագրով «Ուսումնարան (մանկական մաղթանք)»։

ՀՐԱՎԵՐ

(43-44)

Գրության թվականը հայտնի չէ։ Առաջին անգամ տպագրվել է հեղինակի «Ուսումն մայրենի լեզվի» 3-րդ տարվա դասագրքում (տե՛ս, օրինակ, 9֊րդ տպագրություն, 1909 թ., էջ 3)։

ՓԻՂՆ ՈԻ ԶԱՏԻԿԸ

(45—47)

Առակատիպ այլաբանական այս բանաստեղծությունը գրված է ռուսական առաջին հեղափոխության օրերին՝ 1906 թ. սկզբին և աոաջին անգամ տպագրվել է Աշոտ Աթանասյանի «Աշխատանք» պարբերականի նույն տարվա 4-րդ համարում (էջ 58—59)։