Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/563

Այս էջը սրբագրված է

Երկրորդ անգամ տպագրվել է «Գրական թերթ»-ում (1934 թ. փետրվարի 20, № 5) և այստեղից էլ արտատպվել «Անաստված» հանդեսում (1934 թ.):

ԱՆԵԾՔ

(52-53)

Գրվել է, հավանաբար, 1909 թ. և աոաջին անգամ տպագրվել «Աղբյուր»֊ի նույն տարվա նոյեմբերյան համարում (№ 1, էջ 268—269):

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

(54)

Գրվել է. հավանաբար, 1903 թ. նոյեմբերի սկզբներին և աոաջին անգամ տպագրվել «Աղբյոլր»-ի նույն տարվա դեկտեմբերյան համարում (№ 12, էջ 298)։

ՀՈՎՎԻ ՍՐԻՆԳԸ

(54-56)

Գրվել է 1909 թվականի վերջերին և աոաջին անգամ տպագրվել «Աղբյուր»-ի նույն տարվա դեկտեմբերյան համարում (№ 12, էջ 305 —306) վերնագրիր հետո՝ «Նվեր երաժշտագետ Մուշիկիս» ընծայագրությամ: Մուշիկը' հեղինակի որդին է' անվանի երաժշտագետ Մուշեղ Ղապարոսի Աղա- յանը, որն այն ժամանակ սովորում էր Պետերբոլրգի Կոնսերվատորիայում: Այս չափածո փորրիկ ավանդության» առիթը տվել է նա' բանաստեղծ ի երաժշտագետ որդին' Պետերրոլրգից իր հորն ուղղած մի բացիկով, որի վրա նկարված կար այն, ինչ նկարագրված է բանաստեղծության մեջ' «Հովիվը սարին, ոչխարն աոաջին» սրինգ նվագելիս' շրջապատված գայյերով, որոնք ազդու նվագից՝ անշարժ լսում են և չեն հարձակվում ոչխարի հոտի վրա: Այս մասին մեզ անձամբ պատմեց ինքը երաժշտագետ Մուշեղ Աղայանը:

ԾԻԾԵՌՆԱԿԻ ԳԱԼՈՒՍՏԸ

(57)

Գրվել է, հավանաբար, 1910 թվականի հոկտեմբերին և աոաջին անգամ տպագրվել «Հասկեր»-ի նույն տարվա նոյեմբերյան համարում անստորագիր (№ 11, էջ 308), Հեղինակի անունը նշված է միայն նյութերի ցանկում: