Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/564

Այս էջը սրբագրված է

Տորք-Անգեղ

ԵՎ

ՀԱՅԿԱՆՈԻՇ ԳԵՂԵՑԻԿ (59 -92)

Աղայանը» բանաստեղծական տաղանդի այս նշանավոր գործը նրա ստեղծագործության մեջ նախապատրաստվել է ավելի քան քսան տարվա ընթացքում։ Մենք նկատի ունենք աչն հետաքրքրական փաստը, որ Աղայանի երկերում Տորքի, իբրև դրական ու բարոչակրթիչ կերպարի հիշատակութչանը հանդիպում ենք պոեմի գրությունից ճիշտ երկու տասնամյակ առաջ հրապարակված նրա՝ «Խորհրդածություն դաստիարակության վերա» նշանավոր մանկավարժական աշխատության մեջ (տե՛ս հ. 4, էջ 16)։

Աղայանի վիպերգության հիմնական աղբյուրը Մ. Խորենացու «Հայոց պատմությանս մեջ շատ համառոտ շարադրված ժողովրդական զրույցն է առասպելական Տորքի մասին։

Պոեմն սկսվում է տպագրվել «Աղբյուր»-ի 1888-ի մարտյան համարից՝ ավարտվելով մայիս-հունիսյան միացյալ համարում(M 3, էջ 104—108, M 4, էջ 161 — 170 և М 5—6, էջ 228—241):

«Աղբյուր»-ում տպագրությունն ավարտվելուն պես` նույն թվականին պոեմն անփոփոխ լույս է տեսնում նաև առանձին գրքով։

Այնուհետև' 1890 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուն պատրաստելիս՝ հեղինակը վերանայում է պոեմը՝ մասնակի փոփոխություններ կատարելով (Նախերգանք»-ում և ավելի մեծ չափով «Երգ երրորդ»-ի սկզբի երկու գլուխներում։ «Աղբյուր»-ում Ա. գլխի սկզբից  անփոփոխ մնացած երկու տողերին՝

Գնաց մեր հսկան, ձեռքին մի գերան,
Որ գործ էր դնում իբրև գավազան,—


Հաջորդում էր հետևյալ հատվածը, որն ամբողջությամբ կրճատել է հեղինակը' 1890 թ. ժողովածուն պատրաստելիս։

Բայց այստեղ պետք է մի հառաջաբան,
Թե սա ի՞նչ բան է և ինչի՞ նման.
Հայկանուշն եթե սիրում էր Տորքին,
Ինչո՞ւ էր վտանգ դնում առաջին.
Ասում է՝ «Դու ինձ պատիվ կը բերես,
Թե գնաս քսան աժդահա գերես»։
Աժդահան ձուկ չէ, որ Տորքը բռնե,
Անզոր աժդահեք որտե՞ղ կը գտնե.
Այս հանելուկը կլուծվի ինքն իրան,
Եթե մտածենք հսկայի նման։
Մանր մարզիկը չըգիտեն պատիվ,
Նախնյաց ավանդը շեն պահում խստիվ.