Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/567

Այս էջը սրբագրված չէ

արտահայտում է նաև իր հայեցակետն այն մասին, թե՝ ինչու պետք է այսուհետև հայ աշուղները Քյորօղլու վիպերգությունը պատմեն—երգեն ոչ թե թուրքերեն, այլ հայերեն, ինչպես վարվում են մյուս ժողովուրդների աշուղներն ու բանասացները, որոնք միայն իրենց մայրենի լեզվով են պատմում Քյորօղլու մասին և երգում՝ նրա երգերը Կարևոր համարելով այդ նախաբանը բերում ենք այն այստեղ.

«Քյորօղլու հռչակը մեր երկրում… ամեն տեղ և ամեն ազգի մեջ տարածված է, թուրքերը նրան թուրք են համարում, քուրդերը՝ քուրդ, հայերը՝ թուրքացած հայ, նրա երդերը ամեն ազգ իր լեզվովն է երգում, բացի հայերից, որ, տեղ թուրքերեն և տեղ՝ քուրդերեն են երգում» Հայ աշուղները մեղք են համարում հայոց սուրբ Լեզվով աշխարհի բաներ երգելու, սեր և քաջություն գովելու, մեր ժամանակի հայ աշուղները քիչ-քիչ ազատվում են այս նախապաշարմունքից և ոչ միայն հայերեն են երգում, այլև թուրքերեն երգվածներն ևս հայերենի են վերածում,թե Քյորօղլու երգերն ևս կարելի է շատ հաջող կերպով հայերենի վերածել, դրա մի փորձն արել ենք, նրա մի արկածքի երգերը փոխադրելով հայերեն — «Ջաղացպան» վերնագրով, Այժմ բերում ենք այստեղ նրա այն երգը, որով գովել է իր թորը, բայց նախ պատմենք այդ ավանդությունը, որ հայերն ունեն Քյորօղլու թրի մասին» («Տարազ», 1893 թ., M 4, էջ 70),

Նախաբանի այդ վերջին տողերը («...ավանդությանը, ՈՐ նայերն անեն 1յորՕ!|լու թրի մասին») բացահայտում են պատմածի աղբ յուրը, Պարզ է, որ P յորօղլու թրի մասին լսածն ու դրի առածը հայկական ավանդություն- Արի9 էւ M թե՚ որտե՞ղ և ումնի՞ց է այն լսել, Աղայանը չի ասում, Рш յց նրա այլևայլ դիտողություններից և մշակած երեք դրվագների րովանդ ակութ յան առանձնահատկություններից եզրակացնում ենք, որ նա լսած է եղել ու ծանոթ էր միևնույն դրվագի, ըստ որում և Рյորօղլու եր¬ գերի' մեկից ավելի բանավոր տարբերակներին. Ահա օրինակ' шР յորօղլին ջաղացպան» դրվագի վերջում հեղինակը ծանոթություն է տալիս այն մա¬ սին, որ' «Քյորօդլան պատահած այս արկածը պատմվում է և ուրիչ ձևով», (ն. տ., էջ 268), Հենց այս ծանոթությունը վկայում է, որ հեղինակին ծանոթ էին, թե այդ արկած ի ուրիշ ձևերը և թե' ընդհանրապես ժողովրդական այո վիպեր¬ գության շատ այլ պատումներ, բայց նա չի անդրադարձել դրանց։ Աղայանն իր լսած պատումներից մշակել է հատկապես հայկական տարբերակների առանձին դրվագնեբր, որոնցում «^յորօղփէ Ունի հայկա¬ կան ծագումն», ինչպես ասված է rP յորօղլին կալանավոր» հատվածում, ^"1ի'թեգի բանակում Pյորօղլին ծպտված ներկայանալով իբրև աշուղ' խ վերջո սակայն հայտնում է, որ ինքն է Pյորօղլին և ունի հայկական ծագումն, բայց այնպես, որ թոլի-րեդը գլխի չի ընկնում, որ հենց այգ խոսքերով ինքը' Pյորօղլին է իր ծագումը բացատրում. էս մի Հալալի եմ, անունս Ռուշան, Հորս անունն է Խոր, մորըս' հորիշանւ ա