Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/57

Այս էջը հաստատված է

ԾԻԾԵՌՆԱԿԻ ԳԱԼՈՒՍՏԸ

(Մանկական երգ)

Գործողներ. Երկու մանուկ, մեկը ծիծեռնակի դերում, մի երգեցիկ խումբ. բոլորը միասին իբրև նորեկ ծիծեռնակներ:

Մանուկը.— Բարով ես եկել, սիրուն ծիծեռնակ,
Բայց ասա խնդրեմ, ինչու՞ ես մենակ:

Ծիծեռնակը. — Ո՜հ, մի՛ հարցընիլ, սիրելի մանկիկ,
ճամփին բարձրացավ մի մեծ փոթորիկ...
Խումբը (զարմացած).— Օ՛յ–օ՛յ–օ՛յ, ո՛ւյ−ո՛ւյ−ո՛ւյ.
Մանուկը.— Հետո՞... երևի ամենքիդ ցրեց.
Ով գիտե՝ որին ո՞ր ձորը գըցեց...
Ծիծեռնակը.— Այո՛, ո՞վ գիտե, ո՞վ ողջ, ո՞վ մեռած,
Քանիսը մնացին ձյունի տակ սառած...
Խումբը (տխուր). — Վա՛յ — վա՛յ — վա՛յ — վայ − վո՛ւյ — վո՛ւյ — վո՛ւյ...
Մանուկը(կուտ է ածում առաջը).— խե՛ղճ իմ ծիծեռնակ,

կեր, հանգստացիր,


 հանգստացիր,
Եկ մտիր բունըդ, մեկ լավ տաքացիր։
Ծիծեռնակը.— Շնորհակալ եմ, ես կուշտ եմ հիմա.
Կարծես մերոնք էլ պիտի գան. ահա։
Խումբը (ուրախ).— Վա՛– վա՛– վա՛, վի՛ – վի՛ – վի՛ ...
Մանուկը.— Բան չի երևո՜ւմ, այդ ի՞նչ ես ասում,
Գուցե հեռվիցը մի ձայն ես լսում։
Ծիծեռնակը.— Ո՛չ, ես զգում եմ, թեև չեմ լսում,
«Գալիս են ահա՛» իմ սիրտն է ասում։


Բոլոր աշակերտները ներս են թափվում կոները թափահարելով, իբրև թռչում են և շրջապտույտ գործելով երդում են,—

Եկա՜նք, եկա՜նք ոգջառո՜ղջ,
Մենք անկորուստ և ամբողջ,

Լե՛ – լե՛ – լե՜ , հա՛յ լե՛ – լե՜ ,
Լո՛ – լո՛ – լո՜ , հա՛յ լո՛ – լո՜ ,
Հելելե՜ , հոլոլո՜ ...


1910