Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/579

Այս էջը սրբագրված է

Բանակռիվ (415-416)

Առաջին անգամ հանդիպում ենք «Բանաստեղծություններ»-ում (1890 թ. էջ 123—124)՝ վերնագրի տակ փակագծերում նշված՝ «Աբովյանից»։ Աբովյանի «Քոռերը» վերնա գրով առակի վերամշակումն է գրական լեզվով,

Նախ հիշենք, որ Աբովյանի առակի անմիջական աղբյուրը ռուս բանաստեղծ ֊առակագիր Ի. Խեմնիցերի «Слепцы» առակն է, որի համեմատությամբ «Քոռերը» մի նոր մշակում է և ոչ սոսկ թարգմանություն, ինչպես կարծվել է մի ժամանակ (Աբովյանի առակը տես Նրա «Երկերի լիակատար ժողովածու»-ի հ․2, 1948 թ., էջ 257—258 և 361)։ Աբովյանը հիմնովին փոխել է Խեմնիցերյան առակի բարոյախոսական վերջաբանը և ծավալով էլ մեծ է (59 տող՝ 10-ական վանկով) ռուսական բնագրից (39 կարճ ու երկար տողեր)։

Աբայանի վերամշակածը ծավալով փոքր է (51 երկար ու կարճ տողեր ) աբովյանական տեքստից և քիչ ավելի ընդարձակ է Խեմնիցերյանի առակից» Բшյց ընդհանրություններ ունենալով թե՛ մեկի և թե' մյուսի հետ, աղա չան ական մշակումը այնքան հեռու է Աբովյանի առակի տեքստից, ինչքան հեռու է վերջինս՝ Խեմնիցերյան «Сле»-ից։

Ահա, օրինակ, մինչդեռ Աբովյանը կույրերի միջև՝ «Հանկարծ բացված խիստ կռիվը» միայն նկարագրում է հեղինակային խոսքով, Աղայնն առակի այդ մասը տվել է կենդանի երկախոսությամբ' ավելի ցայտուն դարձնելով կույրերի «բանակռվի» ոչ միայն անմտությունն ու անօգտակարությունը, այլև աղետալի հետևանքը հենց իրենց՝ կույրերի համար։

Վերնագիրն էլ փոխելով («Քոռերը«ժ«Բանակռիվ») Աղայանն ըստ երևույթին, նկատի է ունեցել 80—90-ական թվականներին հայ մամուլում— հրապարակախոսության մեջ եղած այն «թունդ րանակռիվները», որոնց մոլեգին մասնակիցները հիշեցնում էին «Բանակռիվ» առակի հերոսներին»

ՏԻԿՆԻԿ (416-419)

Իր ժամանակին (80—90-ական թվականներին) հայտնի ռուս մանկական գրող Ն. Նեսմելովից կատարված այս թարգմանությունն առաջին անգամ տպագրվել է «Աղբյուրն-ի 1883 թ. մարտյան համարում (N 3, էջ 89-94): Ամսագրի այդ համարի նյութերի ցանկումն է միայն նշված, որ թարգմանել է Ղ․ Աղայանը։

Ի դեպ նկատենք, որ ռուս հեղինակը, թե՛ այս երկը և թե՛ «Աղբյուր»-ում 80-ական թվականներին թարգմանաբար տպագրված նրա բոլոր մյուս երկերը գրել է հատկապես «Աղբյուրի» համար, այնպես, որ և՛ Աղայանը և՛ մյուս հայ թարգմանիչներն իրենց թարգմանությունը կատարել են դեռ