1862
————————————————————————————————————————————————————————————————————
ՀԱՐԿԱՎՈՐ է ՕԳՆԵԼ ՉՔԱՎՈՐՆԵՐԻՆ
Անուշիկ գարնան զվարթ օրերում
Գրավեցին իմ սիրտ ծաղկազարդ վայրեր,
Նաև միտքս ընկան էնտեղի եղբարքս,
Կամեցա գնալ մենակ, անընկեր։
Մնաս բարյավ ասի բազմամարդ տեղին,
Սկսա շրջիլ ազատ հովերում,
Ելա մի բարձր բլուրի վերա
Դիտել, թե՝ ինչ կան նորա չորս կողում։
Իսկույն երևցան աչքիս առաջև
Կանաչած, ծաղկած, ընդարձակ դաշտեր,
Շենք և շինությունը, մարդիք, անասունը,
Առուք և վտակք, սրընթաց դետեր։
Լցված ցնծությամբ իջա վերևից,
Զբոսնում էի նորա ստորոտում,
էսքան բարձրությանց վայելողների
Տեսությունն էի միայն փափագում։
Հանկարծ մի ծեր մարդ տեսա առաջիս,
Որ ման էր գալի գլուխը քաշ գցած.
Ուներ նա հագին հին, մաշված շորեր
Եվ իրա ձեռքին գավազան բռնած։
Մոտեցա նորան և բարովեցի,
Նա էլ քաղցր խոսքով բարևս կրկնեց,
|
|