Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/71

Այս էջը հաստատված է

Մթին ձորերում և քարայրերում.
Պնդոցն են քաշվում, որ ազատ մնան,
Քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չըտան.
Տներ են շինում և գետնի տակին
Անքար ու անփայտ, սարերի միջին.
Տեսնում ես նաև՝ հարթ գետնի տակից
Ծուխ է դուրս գալիս քառասուն տեղից.
Շըշկլվում է մարդ, թե սա ի՜նչ բան է,
Մի՞թե սա գյուղ է.— ո՞վ կարծիք կանե:
Մի դուռն ես գտնում, մտնում, և ահա
Քսան, երեսուն մարդիկ աժդահա,
Մի քանի գերան կրակին դրած,
Նստած են շուրջը մըռութնին կախած.
Իսկ նրանց մայրը՝ պառավ աժդահան՝
Դրել է կրակին քառականթ կաթսան,
Երեք֊չորս վարազ ողջ-ողջ մեջն ածած,
Ճաշ է պատրաստում մեկ թի ձեռքն առած,
Խառնում է կաթսան թիաշերեփով,
Ինչպես մեր կանայք փոքրիկ չամչիկով։
Տունն ունի նաև անթիվ մաղարեք,
Այնտեղ են լցված հարսն ու աղջըկեք,
Բոլորն էլ խոշոր, բոլորն էլ հսկա,
Թե մարդ, թե կնիկ, աղջիկ, թե տղա.
Բայց չեն Տորքի պես անտաշ ու անկազմ,
Այլ շատ գեղեցիկ և վայելչակազմ»...
— «Ուղիղ է ասածն Առան իշխանի,
Ասաց բդեշխը Գուգարաց երկրի.—
Մեր հսկաներն էլ ձորերը մըտան,
Որ գզիրներին ոչինչ հարկ չըտան.
«Ով որ, ասում են, որ գզրի ձայն լըսի,
«Նա տեղնուտեղը ձյան պես կըհալչի.
«Մարդիկ էնդուր են այնչափ մանրացել,
«Ու մեջքըներից թեքվեք, կըռացել,
«Որ հարկ են տալիս գզրին ու քյոխվին,
«Այն էլ դրամով, որ բնավ չունին։
«Մենք չունինք գզիր, քյոխվս, քյաթխուդա,