Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Այս էջը հաստատված է

Այդ սարի գլխին կանգնած է ահա
Մի պանդխտական անծանոթ հսկա.
Բայց ուրիշ մարդ չէ այդ նոր վիթխարին
Այլ մեր բարեկամ Տորքն է ահագին.
Հսկայի առջև մինչև բյուր մըղոն
Բացվել է մի լայն, շքող հորիզոն.
Նրա ոտքի տակ մեծամեծ լեռներ
Փռված են ինչպես աննշան թումբեր.
Հսկայն լեռների, Կովկասի շղթան,
Ինչպես ցամաքի մի լևիաթան,
Գլուխը թաղել է Եվքսինյան ծովում,
Պոչը Վըկանա ծովումն է շարժում.
Ահռելի մի պատ, բուսած անդունդից,
Մեջից կտրում է հարավն հյուսիսից.
Ինչպես մի քամար ալմազ բարսրով,
Շրջապատվել է գետնքի փորով,
Տե՛ս, Արևն ահա Վըկանա ծովից
Իր բոլոր շըքով ծագում է մորից.
Նա իր շափաղը՝ ցնցուղն առաջին
Սըփռում է Կովկաս հսկայի դեմքին,
Ի՜նչ տեսարան է, ինչքա՜ն փառահեղ,
Հափշտակվեցավ մեր պանդուխտն ահեղ.
Այս տեսարանից վերացավ հսկան,
Եվ իսկույն չոքեց դեմ Արեգական.
Նա ահեղ ձայնով երգեց մի մաղթանք,
Լեռներ ու ձորեր տվին արձագանք։

Գ



Այստեղ մի հովիվ մոտեցավ Տորքին,
Մի ոչխարակալ գավառան ձեռքին.
Կարծես ուղարկեց նրան արեգակ
Մեր հսկայի մոտ իբրև հրեշտակ.
— Ո՞վ ես դու,— ասաց,— հսկա՛յդ մեծազոր,
Եվ ո՞ւմ ես կանչում ձայնովըդ հզոր.
— «Ես մի պանդուխտ եմ,— ասաց մեր հսկան, —