Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

Երբ նորից գնաց իր տեղը նստեց,
Հայկանուշը նրան քաղցր աչքով նայեց.
— Ինչո՞ւ ես նստում, ասաց, չոր քարին,
Պետք է լավ ճաշ տալ քեզ պես ճարտարին.
ճանապարհորդ ես, քաղցած կըլինիս,
Թե՞ հաց ուտելու ախորժակ չունիս...
-Քաղցած եմ, այո՛, բայց շա՜տ եմ քաղցած,—
Հոգոց քաշելով՝ մեր հսկան ասաց.—
Ի՜նչ հաց պիտի տաս, որ ես կշտանամ,
Ի՜նչ ջուր պիտի տաս, որ ես զովանամ.
Իմ հացն ու ջուրը,— գիտե՞ս որն է այն —
Քո սե՜րն է, հոգիս, քոսերն է միայն.
Մի՛ նայիր որ ես կոպիտ եմ ու բիրտ,
Այս կոպտության մեջ կա մի քնքուշ սիրտ
Որ քեզ գլխովին իր մեջ կամփոփե
Եվ միշտ քեզ համար միայն կըտրոփե.
Ահա եկել եմ ընկել ոտքերդ,
Կամ ինձ սպանիր, կամ տուր ինձ սերըդ
— Դեռ ժամանակ չէ,— ասաց տիրուհին,
Հետո կըխորհինք քո սիրո մասին։ —
— « Ես քո ըստրուկն եմ. դու ինձ հրամայիր•
Թեկուզ քո շան տեղ դըռանրդ կապիր,
Որ քեզ պահպանեմ աչքիս լուսի պես,
Ոչ մի փորձանքի դու չրհանդիպես»։
— Դու ինձ կազատես շատ փորձանքերից,
բայց ո՞վ կազատե ինձ քո ճանկերից։ —
Այս խոսքի վըրա Տորք և Հայկանուշ
Քա՜հ−քա՜հ խնդացին, և խինդն էր անուշ:
Եվ իբրև վաղուց ծանոթ իրարու,
Կուշտ֊կուշտ ճաշեցին, առանց ուտելու։

Ե


Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
կոպտատարազ իր դեմքը մթին