Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Այս էջը հաստատված է

Մանգալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց.
Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենում։
Անցկացա, եկի իմ խեղճ բնակարան,
Տեսածիս վերա սկսա մտածել,
Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
Ազգասեր անձինքն այն որբոց օգնել,
Ո՛չ դրամ, ո՛չ նյութ, չէ ինչ հարկավոր,
Միայն թե տեսնեն, քննեն, իմանան,
Թե ի՞նչ է պատճառն, որ նրանք աղքատ,
Կարոտ են մնում, արհեստի, ուսման։
Եկեք, իմ եղբարք, որդիք արամյան,
Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,
Թե՛ քաղաքացի և թե՛ շինական
Նոր հոգի առած՝ իրարու գգվենք։
1862