Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Այս էջը հաստատված է

-Ես կըհրամայեմ, որ մեր օրենքով
Մրցեք իրար հետ, բայց... սիրո զենքով,
Թող սերը լինի ձեր զենքը մի հատ,
Սիրեցեք միմյանց մինըդ մյուսից շատ.
Դու Նրան պաշտպան,Նա քեզ պահապան,-
Ահա օրենքը սուրբ ամուսնության,
Ծերունու աոջև Տորք և Հայկանուշ
Չոքեցին ինչպես երեխայք քնքուշ.
Կաղնի պսակներն առավ ծերունին
Օրհնելով դրավ երկուսի գլխին.
— Հապա, երեխերք, թմբուկ ու փողեր
Հնչեցեք մեկտեղ, թող թնդան ձորեր...

Է



Այսպիսի երկար զրույցի վերջում
Երկնքից երեք խնձոր է ընկնում.
Բայց մեր զրույցի վերջումն այս անգամ
Վերևից եկավ մի հզոր պատգամ։
Գուգարաց բդեշխն իր այրուձիով,
Եկավ արքայի հրովարտակով.
Ահա բաց արավ մի երկայն գլան,
Միջիցը հանեց գիրն արքայական,
Իր այդ գրովը արքայն ինքնակալ
Կարգել էր Տորքին հզոր կուսակալ,
Եվ իր աշխարհի մասն արևմտյան
Հանձնել էր նրա կառավարության։
Կարդացին գիրը առանձին պատվով,
Տորքն էլ ընդունեց մեծ պատկառանքով;
Եվ այլ թանկագին ընծաներ պեսպես,
Հանեց բդեշխը և բերավ հանդես.
Բերել են մանյակ, գինդ, ապարանջան,
Գոհար ակներով մատնիք պատվական,
Կարմիր մաշիկներ մեր Տորքի համար,
Իր նոր ստացած պաշտոնին հարմար.
Մի հսկայական սամուրե մուշտակ.