|
Իսկ մեք ասասցուք՝
|
[Մանուել]
[1875]
«ՇԵՔՍՊԻՐ
ԵՎ ՅՈԻՐ
«ՀԱՄԼԵՏ» ՈՂԲԵՐԳՈԻԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆ ՈԻ ՔՆՆԱԴԱՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ»
ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ ՊԵՏՐՈՍ Հ. ԱԴԱՄՅԱՆ
Մեր ամենասիրելի Ադամյանը մինչև այսօր հայտնի էր մեզ իբրև հանճարավոր դերասան, տաղանդավոր բանաստեղծ և շնորհալի նկարիչ, իսկ այսօր վերնագրյալ գրքով հանդիսանում է մեր առջև իբրև հոգեբան-փիլիսոփա։ Այս ամենը մի հայ մարդու մեջ... լավ նշան չէ։ Կարգե դուրս շնորհալի երեխայի կյանքը մի մազից է կախված։ Կխնդրենք աստծուց, որ չար աչքից ու փորձանքից ազատ պահե մեր Ադամյանին, իսկ մենք այսուամենայնիվ, ոչ իբրև չարագուշակ ագռավ, այլ իբրև վսվսան մայր կասենք, որ Ադամյանը մի վաղահասակ մանուկ է մեր կյանքի համար: Հայկական գեղարվեստի ներկա խոպան անդաստանի վրա այդպիսի մի քնքուշ վարդ փթթել և աճել կարող չէ, նա կթառամի վաղաժամ... Քանի որ զուռնան