Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/141

Այս էջը հաստատված է

ահա չարչարվում եմ, ահա տանջանքը տիրապետել է ինձ...։ Իսկ մենք-մենք մեռնում ենք սովից ու կարոտությունից։ Ո՛վ նախնիք, ո՛վ հայրենիքի սուրբ պաշտպաններ, դուք գնացիք և այժմ չկա մեկը, որ փրկե մեզ անօրեն բռնություններից, որ ազատե մեզ գազանային անգթություններից։ Ո՛վ սրբազան ժողովրդական կամք, քեզ մոռացել է, քեզ չէ ճանաչում բռնակալների և չարագործների իշխանության տակ ստրկացած ժողովուրդը... Մայրե՛ր, ինչո՞ւ համար եք երկնել և ծնել մեզ, և դո՛ւ, թշվա՜ռ երկիր, ինչո՞ւ չես խորտակվում մեր խայտառակության և ստրկության ծանրության տակ... ո՜հ ամուսին..., ո՜հ սիրելի որդյակներ...— Այս խոսքերը արտասանելով Տանչոն մի այնպիսի կատաղի ձայն արձակեց, որ բոլոր շրջապատողները սարսռացին. նա չէր լալիս, այլ միայն տենդային ցնցումներով կոտրատում էր ձեռքերը և բռունցքները սխմում»։

Այս պատկերի մեջ Տանչոն մի կատարյալ չինգյանա է. կարծես հարկ պահանջելը մի եղեռնագործություն լինի, այն Էլ մի քստմնելի եղեռնագործություն։ Կարծես այն պապերը, որոնց կանչում է, ավելի շատ հարկ չլինեին առած, ավելի չյինեին կեղեքած, ստրկացրած իրանց բարբարոսության շնորհիվ...

Վերջը Տանչոյին, ինչպես սպասելի էր, գցում են բանտ, որովհետև Ապրոն էլ յուր հարյուր ղուրուշը պահանջեց։

Հեղինակը եթե փոքր-ինչ շնորհք ունենար, Տանչոյի բանտ ձգելը գայմագամի և Նիկոյի կողմից մի նախամտածած նախագիծ կհամարեր, իրանց չար նպատակին հասնելու համար, որովհետև գայմագամ Խալիլ Էֆենդին Տանչոյի բանտ ընկնելուց հետո, աչք է ձգում նրա աղջկա՝ Զլատոյի վրա պատահաբար, որով բավական թեթևանում է նրա եղեռնագործությունը։

Մի գործողություն եղեռնագործություն համարելու համար պետք է աչքից չփախցնել գործողի հասկացողությունը և գործելու եղանակը։ Խալիլը իբրև թուրք գայմագամ, Զլատոյին տեսնելուց հետո, ուզում է նրան յուր կին առնել, բայց ոչ առանց համաձայնության Տանչոյի (դարձյալ անշնորհքություն