Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/149

Այս էջը սրբագրված է

«խաչագողի հարուստ ընդունակություն ունեցող» մի դաստիարակ, որին ի նկատի առած, Ֆարհատը կարող է ասել. Խալադող կարող է լինել և մի վարժապետ, որ Կարոյի նման միանգամից ամեն բան է, բայց իսկապես և ոչ մի բան չէ...»: Գուցե Ասլա՞նն է մի օրինավոր մարդ։ Ասլանն ամենից շատ ունի խաչագողի հարուստ ընդունակություններից»։ Նա ամենից ծածկամիտն է, ամենից խորամանկը, ամենից խորհրդավորր։ Ասլանն,իս կապ ես տիպն։ յնտեսակ մարդու, որ մի է աննշան տեղեկություն հաղորդելիս, յուր դեմքին զանազան ծամածռություններ է տալիս,— ձայնը ցածրացնում, աչքերը շռում, գլուխը թեքում դեպի լսողի ականջը և զանազան կի ատ֊ պռատ բացասությամբ ու ստորասությամբ ուզում է հասկացրած լինել, որ յուր ասածի մեջ մի խորհրդավոր միտք կա,մի վտանգավոր գաղտնիք կա թաքնված, թե հարկավոր է անպայման հավատալ նրան, որովհ էտ և թեպետ ապացույցներ շատ ունի, բայց կարող չէ ասել... Ով է արգելում յուր նկատողությունները գրի առնե, յուր դատողությունը հայտնե. նամակ գրե և ստանա առանց Հյուբբիի օձագլուխ գավազանի օգնությանը դիմելու, առանց ծպտելու, և այլն։ Այն փողերը, որ այնքան առատ-առատ ծախսում է Ասլանը,րխաչագողի հարուստոտյոն ընդունակությամբ» ձեռք բերված փողեր են, իբր այն մտքով, որ մի մեծ բան պիտի շինի յուր հայրենիքում, բայց ոչինչ չի շինում և ինչ որ շինում է, այդ մի ճանապարհորդություն է այն շատ հասարակ և անմեղ նապարհորդություն, որ արգելած չէ անել ոչ ոքի, իսկ այն տեղեկությունները որ նա հավաքում է և յուր գիտեցածով լուսաբանում, այդ կարող է անել նրանից հազարապատիկ լավ Րաֆֆու նման մի գրող յուր սենյակումը նստած, որովհետև ուրիշ կերպ կարելի էլ չէ. մարդ պետք է շրջապատ ած լինի իրեն տեղադրական և պատմական գրքերով, որ կարողանա ճիշտ թվերով և տեղով ասել այն, ինչ որ ասում է Ասլանը, և այս պատճառով էլ, պ. Րաֆֆին ավելի քիչ ծախքով, մի սոսկ տպագրության ծախքով միայն կարող է այդ բոլորը Ասլանից լավ ամփոփել մի գրքի մեջ։ Այն խորհրդավորությունը, որ հեղինակը տվել է Ասլանին, դա մի խեզկատակու թյուն է