Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

և ուրիշ ոչինչ Ասլանով վերջանում է Կայծեր* առաջին Հաւոորը, նույն Ասլանով վերջանում է և Կայծերի երկրորդ հաաորը։ Առաջինի վերջում նա դնում է Վան, երկրորդի վերջում' Հնդկաստան։ Բարի ճանապարհ։

Կայծերի վերջին գլխում «համր» անոնով մի գիտնական մարդ կա, իհարկե շատ խորհրդավոր։ Պետք է կարդալ միայն և տեսնել։ «Նա լավ բնագետ է և մաթեմատիկոս»։ Նա միևնույն ժամանակ բանաստեղծ-վիպասան է։ Այս գիտնա կան անձը, այս բնագետ-մաթեմատիկոս և բանաստեղծ֊վիպասանը այնպիսի անհեթեթ և սուտ ու սխալ դատողություն է տալիս թե' գիտության և թե' բանաստեղծության մասին, որ կամա ակամա գալիս ես այն եզրակացության, որ նա մի կատարյալ իմաստակ է:Բայց թողնենք, որ Կայծերի հերոսները խոսին։

— Առաջ նա ինչո՞վ էր պարապվում (պարապում), Հարցնում է Ասլանին Ֆարհատը Համրի մասին։

— Նա պարապվում էր (պարապում էր) գիտությամբ,— պատասխանում է Ասլանը։— Նա լավ բնագետ է և մաթեմատիկոս։ Բшյց հետո թողեց գիտությունը։

— Ինչո՞ւ թողեց։

— Նրա կարծիքով, մենք, Հայերս այնքան փոքր թվով պատրաստ մարդիկ ունինք, որ մենք պետք է խնայենք մեր ուժերը ավելի կարևոր պահանջների համար։ Եվրոպայում հազարավոր մարդիկ զբաղված են գիտությունով, նոր հետազոտություններ են անում, նոր գյուտեր են անում, և յուրաքանչյուր գիտությունը հարստանում է բազմաթիվ նոր հրատարակություններով։ Մենք կարող ենք նրանց պատրաստած գրքերը թարգմանել կամ փոխադրել մեր լեզվով։ Գիտությունը ամեն ազգի համար նույն է մնում։ Բայց կա մի բան, որ Եվրոպան չէ կարող մեզ տալ, որը մենք ինքներս պետք է ստեղծենք։

— Ի՞նչ բան է այդ,— հարցրի ես (Ֆարհատը) հետւսքրքրությամբ։

— Ազգային բանաստեղծությունը, որ ամեն ազգ ինքը պետք է ստեղծե... Համրը թողեց գիտությունը և սկսեց բանաստեղծությամբ պարապվել (պարապել)։ Նա բնական տաղանդ ուներ և թեթև, սահուն լեզու։ Գրում էր ոտանավորներ,