Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/152

Այս էջը սրբագրված է

նշմարները միայն։ Նա մարգարեի հոգով նախատեսում է, թե տարիներից, գուցե դարերից հետո` ո՛րպես այդ նշմարները իրանց սաղմնական դրությունից կաճեն, կզարգանան, կկերպարանագործվեն և կատարյալ ձև ու կազմություն կստանան,— և նրանց պատկերները կանխապես նկարում է և դնում յուր ժամ անակի հասարակության առջև։ ճշմարիտ բանաստեղծը գիտե անցյալը, գիտե ներկան, գիտե և ապագան։ Ժամանակները նրա ձեռքումն են։ Տուր հերոսներից մեկի թերությունները նա լրացնում է մյուսից առած հատկություններով, և ներկայացնում է իբրև կատարելագործված տիպարներ»...

Ես չեմ կարծում, որ մի բժշկապետ մարդ, ինչպիսին Ասլանն է, որ յուր ուսումը գործնական Ամերիկայումն է ավարտել, բանաստեղծությունը և բանաստեղծներին այսչափ բարձրացներ, թեկուզ այդ բանաստեդծը լիներ մի Շեքսպիր։ Բժիշկները շատ լավ գիտեն, որ բանաստեղծները, մանավանդ գրչամոլ բանաստեղծները` մեծ. մասամբ խելագար են լինում։ Ասլանի այս հայացքը նոր չէ, դա հազար անգամ կրկնված խելագարի մի զառանցանք է։

Այս մասին կարելի է երկար, շատ երկար ընդդիմախոսել, բայց այս կնշանակեր գիտության և գեղարվեստի այբուբենը սովորեցնել պ. Րաֆֆուն, որ անշուշտ ինքն էլ գիտե, որ չափազանցություն է յուր ասածը, դերվիշի կարծիք է, ուրեմն և ներելի...

Այս է ահա իմ ստացած տպավորությունը Կայծերի երկրորդ հատորից։ Եվ որովհետև իմ այս տպավորությունը տպվում է «Աղբյուրի» դաստիարակների բաժնում, հարկավոր եմ համարում մի քանի դաստիարակական նկատմունքներ ևս անել, իհարկե, ոչ պ. Րաֆֆուն խրատելու համար։


3


Ամեն բանին պետք է յուր իսկական անունը տալ։

Ամեն թերություն խաչագողություն չէ։

Շատ մարդիկ կարող են յոթը մահացու մեղքերի տեր լինել, բայց խաչագող չլինել։

Ինչպես ելան տեղական հիվանդություններ, նույնպես կան