Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/155

Այս էջը սրբագրված է

և իսկույն գրեցի նրա հերքումը, ինչպես ձեզ էլ բերանացի հայտնեցի, որ դուք շատ բառեր իրար հետ շփոթում եք, ինչպես մաղալ բառը համարում եք մարդու հատուկ անուն, նվերը՝ ներբողյան, և այլն։ «Արձագանքի» խմբագիրն իմ հերքումը չտպեց, բայց դուք, որ արդեն հասկացել եք ձեր սխալը, կարող եք երկու տողով շտկել, իբրև ազնիվ մարդ։ Ձեր հիշած ոտանավորը տպագրված է «Աղբյուրի» 1884 թվականի երկրորդ տետրում՝ «Սառնամանիք» վերնադրով. ընթերցողները կարող են ստուգել, թե կա՞ արդյոք նրանում ներբողյանի հետք դեպի ձեզ և ձեր աշխատություն

1887

ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆՑ

ԵՎ ԻՐ

ՍՈՍ ԵՎ ՎԱՐԴԻԹԵՐԸ

1

Հին ժամանակներից սկսած մինչև դարուս 40-ական թվականները մեր կրթվող սերունդը Սաղմոս ու Նարեկ էր կարդում ամեն օր, և մենք ինքներս տեսանք շատերին, որոնք բերան գիտեին այդ գրքերը և մրմնջում էին շարունակ, գիշեր թե ցերեկ։

Այս մի կրոնասիրական շրջան էր. թե՛ աշխարհական և թե՛ հոգևորական միակերպ կրոնականի խստակյաց կյանք էին վարում։

40-ական թվականներից սկսած նոր սերնդի կրթությունը մի նոր շրջանի մեջ է մտնում. կրոնասիրության վրա ավելանում է հայրենասիրությունը։ Թաղիադյան, Խրիմյան Հայրիկ և Ալիշանյան իրանց բազմաթիվ աշակերտներով ու համախոհներով կրթվող սերնդին տալիս են այս ուղղությունը։ Բոլոր