Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/161

Այս էջը սրբագրված է

տարի հետո, երբ կարդում ենք «Սոս և Վարդիթերի» երկրորդ անփոփոխ տպավորությունը, հիշում ենք այդ խավար անցյալը, մեզ ոչ միայն չեն զարմացնում գրքի թերությունները, այլ առավել զարմացնում են նրա բազմապատիկ առժանավորությունները, ու արտադրել է պատանի վիպասանի տաղանդը ավելի բնազդմամբ, քան գիտակցությամբ։«Սոս և Վարդիթերի» մեջ ստույգն ու անստույգը, վիպականն ու առասպելականը այնպես հաշտ և սիրով կցորդված են միմյանց հետ, որ մեկի բարձր արժանավորության տակ ծածկվում է բոլորովին մյուսի թերությունը։ Այսպես՝ օրինակ՝ «դյուցազնուհին», ինչպես հեղինակն է անվանում, և «դյուցազնուհին» իրոք դյուցազն են և դյուցազնուհի, այսինքն՝ դյուցաբանական անձնավորություններ են և ոչ հասարակ մահկանացուներ։ Հեղինակը դրանց բացառիկ վիճակի մեջ է պահում ինչպես երկնքից իջածների, իսկ բոլոր մյուսներին նկարագրում է բոլորովին այնպես, ինչպես սովորություն ունի նկարագրելու իր ֆոտոգրաֆիայով, այսինքն՝ իրականից ավելի վատ։ Բացառություն կազմում է միայն ողջումախպերը՝ Գարեգինը, որ ոչ միայն ամեն բան գիտե, ինչպես ասում է հեղինակը, այլ մի հրաշագործ նկարիչ է։ Նրա քաշած պտուղներն անուշահոտություն են բուրում, իսկ քաշած կենդանիք՝ շարժում են ինչպես կենդանի։ Ինքն այնքան արագ չի գրում, ինչքան Գարեգինը արագ նկարում է(երես 60,61,62)։

Դիցուհի Վարդիթերը մի երեխա է, դեռ չկա տասներեք տարեկան, բայց իբրև դիցուհի իր հասակից վեր բաներ է անում, և խոսում է ոչ երեխայի նման,այլ իբրև դիցուհի, իր խոսակցության մեջ մինչև անգամ թուրքական առածներ է ձգում՝ «Զառ ղադրի ղարգյակ բիլուր» ասելով։ Դիցուհու մոր աչքից չի փախչում այս հանգամանքը, նա մինչև անգամ մի տեղ ասում է.
- Հո գժվել չե՞ս, աղջի… հենց ես խոսում, կասես, մազերտդ սպիտակած, գերեզմանի դուռը հասած պառավ ըլես»… Դյուցազնը միհասուն երիտասարդ է, մոտ քսանհինգ տարեկան և իբրև դյուցազն իրար հակասող գերմարդկային հատկություններ ունի։ Նա մի շատ հիանալի երգիչ է, Շիրինից էլ լավ խաղեր է հանում. ձայնն այնքան քաղցր է, որ բյուլբուլը

11 Ղ. Աղայան, Երկերի ժողովածու, հ. III