Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/165

Այս էջը սրբագրված է

րել, որպեսզի շտապեցնե մեր ամենիս չցանկալի մահը։ Մեզանից ավելի խելացի մի ժողովուրդ կապահովեր նրան մի թեթև կենսաթոշակով, որպեսզի իր կյանքի մնացորդը բացառապես գրականության նվիրե, ճոխացնե մեր աղքատիկ գրականությունը իր արագաշարժ և աշխույժ գրչով, թողնելով վարժապետությունը նրանց, որոնք լավ վարժապետ լինել կարող են, առանց կարողանալու տալ մեզ մի երես Պռոշյանցի գրվածից: Պռոշյանցը մեծ մարդ չէ, նա հավասար չէ ոչ Աբովյանցին և ոչ Ալիշանին, բայց այդ մարդիկը ավելի մեծ են, քան իրանց ժամանակը. Պռոշյանցը հավասար է իր ժամանակի մեծությանը, իր ժամանակի հարազատ ծնունդն է և այնքան շատ գործ է կատարել ազգային ասպարիզում, ազգային կրթության գործում, ինչքան ոչ ոք իր ժամանակակիցներից։

Պերճ Պռոշյանցը առաջին հիմնադիրն է Թիֆլիսում օրիորդական դպրոցի։ Դա էր, որ բաց արավ մասնավոր օրիորդական դպրոց, ուր աոաջին աշակերտուհին է եղել այժմ տիկին Եղիսաբեթ Չմշկյանը։ Այդ ուսումնարանի պատվավոր հոգաբարձահին էր և կարելի է ասել բարերարուհին Տ. Հովհաննիսյանը, պ. Աբգար Հովհաննիսյանի մայրը, որի հրավիրանոք հոգաբարձուհի են դառնում տ. տ. Բեհբուդյան, Նադիրյան և Խոջայան։

Պռոշյանցը մեզանում նոր սկսած առտնին թատրոնը հասարակական թատրոնի վերածեց, ուր առաջին դերասանուհիների կարգն ընկավ և իր առաջին աշակերտուհի Եղիսաբեթը։

Այդ դեպքից հետո, երբ պ. Շանշյանցին հրավիրեցին Ղարաբաղ, նա Պռոշյանցին էլ հետը տարավ իբրև իրան օգնական։ Այնտեղ դարձյալ Պռոշյանցը հիմնեց առաջին օրիորդական դպրոցը տ. և պ. Հախումյանների օգնությամբ, որոնք ձրի տվին իրանց տունը ուսումնարանի համար։

Տկարության պատճառով այդեղից հեռանալով և բժիշկների խորհրդով ուսուցչական ասպարեզից ևս հեռանալով, նա ճանապարհորդում է իր ֆոտոգրաֆիայով և հասնում մինչև Վերին Ագուլիս։ Պոոշյանցն այդտեղ 66 թվականին հորդորում է ուսումնարան բանալ տղայոց և աղջկանց միանգամայն. և հաջողվում է. հրավիրում է բարձր ուսում ստացած վարժապետներ և կազմում է մի լավ խումբ: