Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/168

Այս էջը սրբագրված չէ

զակֆ իրանց ազգիցն ունենային կախումն. ի՞նչ ասել կ»պի, որ ճարահատյալ պիտի մի֊մի ջաղացպան դառնային։ Եվ հի֊ Փավի, ինչ լավ ջաղացպան կլիներ Հ, Ղ• Ալիշանյանը... №այց ի՞նչ կնշանակե առակս այսէ 2 Երբ որ դուրս եկան «Հյուսիս ափ այլ» ֊ի առաջին հա֊ մարները, խավարի լեդեոնը տակն ու վրա եղավ, կարծեցին թե Նեռը ծնել է և արդեն աշխարհիս վերջն է։ Նեխած ճահճի բնակիչները ոչ միայն տպագրությամբ էին հայհոյում անվե֊ րատպևլի հիշոցներով, այլև ինչ որ կարելի չէր տպել' ան֊ ստորագիր նամակներով էին ուղարկում և խեղճ դյուրագրգիռ մարդուն ավելի ևս գրգռում։ Եթե բարեխնամ տերության հո֊ վանավորությունը չիներ, որ իր բոլոր անմեղ հպատակնե ֊ րին պաշտպանում է հավասարապես, եթե մերոնք իշխանու֊ թյուն ունենային Նազարյանցի անձի վրա, նրան Հուսի օրը կձգեին։ Այսօր իսկ մեզանից շատերը եթե գլխներն ուսերի վրա ունին, այդ ի շնորհ մեր բարեխնամ կառավարության է։ Նազարյանըին աթեիստ էին համարում իր գիտնական գըր- վածքների համար, որովհետև նա չէր ընդունում, որ հայերը Ագամա լեզվով են խոսում> չէր ընդունում, որ ալքեր ու քաջ֊ քեր կան, ասում Հր, որ երկիրս անհուն տարիներից առաջ էլ եղել Եվ լուտերական էին համարում նրա բարոյական գրվածքների համար, ասում էինՀ ինչո՞ւ է ասում հարկավոր է վերանորոգվել Ավետարանի լուսով, ինչո լ է բարեկարգու֊ թյուն և բարենորոգություն քարոզում։ Ւհարկե նրա ասածները այժմ ամեն ոք կարող է ասել առանց հալածվելու, բայց հիմա ամեն ոք կարող է ասել, նաև, որ աշխարհիս երեսին Ամերիկա կա, որ աշխարհս պտտվում է, բայց չէ՞ որ դրանց էլ առաջին ասողներին էժան չնստեց այդպես ասելը։ Մեր ժամանակի երիտասարդները այնքան հեշտությամբ են խոսում Նազարյանցի մասին, որքան մեր մանուկները երկրիս պտույտի և Ամերիկայի մասին։ Ասում են, երբ որ Կոլումբը վերադարձավ Ամերիկայից, 168