Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/173

Այս էջը սրբագրված չէ

Խեղկատակ Բաղքցին պարկի֊ պզուկ ածող վրացի աշրղի նման Հանգերով Հր հայհոյում։ «Արձագանք» ֊ը չուզեց ետ մնալ « Մեղու»֊ ից և նրանից էլ անցավ։ Եվ այս բոլորը առաջ էր գալիս իրանց մտավոր և բարոյական սնանկությունից։ Ուրիշ ասելու, բան չունեին։ Այս Ավդիասի գոմերը դեռ շարունակում են գոյություն ունենալ, այն զանազանությամբ միայն, որ մեղվատունն իր տունն է փոխել, իսկ «Արձադանք»֊ը' իր հրա ¬ տարակիչ- : Բանն ալս դրության մեջ էր, որ հանդես եկսւվ «Մուրճ» անուն՛ով մի ամսադիր և իր առաջաբանն սկսեց նրանով, որ հայտարարեց իր րնթհրցողներին, թե հանդես է գալիս — «Հյու- սիսափսւյլ»֊ի և «Մշակի» բոլոր արմանավ[սրություններն ունե֊ նալով, առանց նրանց թերությունն ունենալու։ Բայց, ինչպես հոդվածիս սկզբումն ակնարկեցի, պարոնը չի հասկացել «Հյու֊ սիսափայլ»֊ի ոչ էությունը և ոչ ուղղությունը, հետևաբար և ոչ «Մշ ակօ֊ինր, որին համ արում է արդեն իր դերը կատա¬ րած վերջացած։ Այսպիսի հայացք են ունենում իրանց ախոյա¬ նի վրա սնապարծ ռազմագետները և հետևանքն էլ լինում է այն, որ առաջին իսկ ճակատամարտում գերի են ընկնում իրանց թո:յլ համարած հակառակորդի ձեռքը։ Շատ թույլ է ասածս։ Եվ ձեզ էլ թույլ կթվի> ազնիվ ըն¬ թերցող, եթե գիտենաք, որ այս սնապարծություն թվացող հատկությունը պոչի բարակ ծայրն է մի սոսկալի գազանի, մի հրեշի, որ եթե բոլոր մ արմ)։ ով երևա, и արս ուռ և զարզանդ կբերե ձեզ վրա։ Այս հրեշի բուն հայրենիքր Գերմանիան է, իսկ իր անունն է liu/ Մեր առաջնորդող գրականության, մեր մամուլի և դաստիա¬ րակության ղեկր Գերմանիա յում ուսում առածների ձեռին է: Այդ մարդիկր, որ Գերմանիա յում կարող չեն համբակներից բարձր լինել, մեր մեջ մի-մի պրոֆեսոր են, ծայրահեղ մեծա¬ միտ ե հանդուգն ոչ միայն գեպի ուրիշները առհասարակ, այլ առավել դեպի միմյանց։ Գրանցից երկուսը միասին կարող չեն տեղավորվեք ոչ մի դպրոցում, ինչքան էլ ընդարձակ լինի դպրոցը, չեն կարող տեղավորվիլ մի խմբագրատան, ինչքան էլ բազմաթերթ չինի նրա հրատարակությունը, չեն կարող միասին գործակից անդամ լինել մի ընկերության, որոՎհետԱ գրանցից 173