Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/184

Այս էջը սրբագրված չէ

ամբողջ Եվրոպան իր մատի վրա է խաղացնում։ Մեզ հարկա¬ վոր է ազգային դաստիարակություն, հարկավոր է և քա¬ ղաքական կրթություն։ Մենք մի աննշան մարմին ենք և պտտվղւմ ենք մեզանից անհամեմատ մեծ մարմինների շուրջը, թեև մեզ զգալի չէ այՕ, ինչպես որ զգալի չէ, որ մենք մեր երկըի հետ պտտվում ենք արեգակի շուրջը։ Այս անգիտակ¬ ցական պտույտը զգալի չէ նույնիսկ «Մոլրճ)>-ի խմբագրին։ Որպեսզի այս հանգամանքը ի նկատի ունենա, թող մյուս ան¬ գամ երբ գրելու կլինի մեր.մտավոր հեղաշրջումների մասին, «Հյուսիսափայլի», «Մշակիս, «Արարատի)) և այլն, ուշադրու¬ թյունից չփ֊ախցնե, թեկուզ չհիշե էլ, թե այդ ժամանակները ի՞նչ քամի էր փչում Եվրոպայից, ի՞նչ վիճակի մեջ էր Ռուսաստանը, ի՞նչ էին գրում և պահանջում նրա մտածող և առաջնորդող մարդիկը։ ինչո ւ «Հյուս իսա փա յլ))-ը մի քանի տարով առաջ չ դուր и եկավ, մի թե կարելի բան է, որ մի լրագիր կամ ամ¬ սագիր ազդեցություն գործե մի ժողովրդի վրա, մինչև նույն ժողովուրդը տրամադրված չլինի նրա խմբագրի պես մտածելու, և այլ այս տեսակ շատ բաներ* ես հիմա ո ր մեկն ասեմ։ Ինչ որ է, պէ Ե. 3աղոլբյանը մի շատ պատվական ուժ. է «Մուրճ)) -ի մեջ, եթե միայն պ. խմբագիրն իմանա ՛օգուտ քա֊ դել իր ւամենաճարտար չաքուջ խփողից։ «Գրախոսություն))։ Այս մի նոր բառ է «Մուրճ)) -ի խմբագրի հորինած, ինչպես ուսվածը, զիջանեց, բացել (բանալ բառի փոխանակ)։ Ինչ որ է, այս նոր անվան տակ խոսվում է նորա¬ տիպ գրքերի մասին այնպես վայրիվերո և կցկտուր, որ կար¬ ծես ակամա է խոսում, որ մի բան ասած լինի իր ստացած գրքերի մասին։ «Մուրճ))֊ր չունի կրիտիկա և կրիտիկոս։ Գրականությունն առանց կրիտիկայի միևնույն է թե ուսումնարանն առանց վե¬ րահսկող տեսչի, ինչպես որ այսօր մեր ծխական ուսումնա¬ րաններն են։ Ո՞ւր են հապա այն երիտասարդները, որոնց հա¬ մար ա ռաջա բանի ասելով, մեր դրական աշխարհը շատ նեղ էր, չէր կարողանում նրանում տեղավորվել, հարկավոր էր Մուրճ, որով նրանք կարողանային «կռել կոփել զդուռն Երուանդա ար¬ քային**,))։ Ինչ կուզեք ասացեք, այս թերությունը մեծ և շատ մեծ թերություն է։ Առողջամիտ, անաչառ, ազնիվ և հանրագետ 184