Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված չէ

I Մտավոր ու բարոյական զարգացումր' ամեն ազդի ե ան¬ հատի վերարերությամր' նյութական ապահովության ար¬ դյունք է: Տնտեսապես աղքատ մի ժողովուրդ կարող չէ ոչ մտավոր և ոչ բարոյական բարձր զարգացում ունենալ։ Ով որ ստիպված է իր օրական ապրուստի համար առավոտից մինչև երեկո եզան պես աշխատելու, նրա համար կարող չէ գոյություն ունենալ ոչ դիրէ ոչ դրականություն։ Այս է պատ¬ ճառը, որ զարգանում է ժողովրդի այն դասակարգը, որի համար ուրիշներն են աշխատում։ Այս է պատճառը, որ սկզբում գիրն ու դրականությունը երկար դարերով ամփոփ¬ ված է մնում մեհյաններում ու վանքե րո։ մ, այս է պատճա- ռր, որ սկզբում ու հենց մեր օրերումն էլ բարձրագույն ուսում ստանում են միշտ արտոնված դասակարգի զավակները։ Այս հանգամանքն անվայել է բանական արարածին, բայց էվոլյո։ - դիայի օրենքով աշխարհս դեռևս այս դժրախտ հանգամանքից ստրուկ է։ Այս միևնույն օրենքով ժողովրդի լա иւ;ւվորությա ն ղեկր ‘JP4Pl՛ իշխոգների ձեռքին է լինում, * որ ասել է հոգևոր և մարմնավոր կառավարության, որով երկրի լուսավորելու չափն ու հատկությունը կախված է լինում այդ կարւավարու- թ յունների ձևից ու հատկությունից։ Մուսուլմանական աշ¬ խարհը այլ կերպ է տանում լուսավորության դործր, քրիս~ տոնեւսկան աշխարհն' այչք տարբերություն կա այդ կողմանե նաս. կաթոլիկ ու բողոքական աշխարհներում, սահմանա¬ դրական և միապետական . աշխարհներում, բայց ամեն տեղ ու ամեն ժամանակ ուսումն ու դրականությունը գտնվում է իշխողների խնամակալության տակ։ Ռուսաստանում Պետրոս Մեծը հիմք գրավ աշխարհիկ դրականության և լուսավորության, նրա հաջորդները շարու¬ նակեցին նրա դործր, շատացնելով լուսավորության տաճար¬ ների թիվը... Այսօր մեր աչքի առջև նույնն է անում և հե¬ թանոս ճապոնիան։ Ես իմ աչքովս տեսա Աթենքում մի հո¬ յակապ և շքեղ Ակադեմիայի շենք, բայց դատարկ։ Կառա¬ վարությունը կառուցել էր այդ շենքը, բայց պրոֆեսորներ 189