Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/193

Այս էջը սրբագրված չէ

մնացի խեղճ, որի մասին հայտարարեց «Մշակը», և բարի մարդիկ օգնություն հասցրին։ Այդ ազնիվ բարերարներիս հրա¬ պարակապես հայտնում եմ խորին շնորհակաւություն։ Դրու¬ թյունս շատ էր անելանելի, հուսահատությունիցս ուզում էի զյուրովին երթալ [ այս բառը գրաբար է, թող այդպես էլ մնա, հասկացողը կհասկանա ]/ Այգ հուսահատության մեջ ձգեցին ինձ բոլոր խավարամիտները խոսքը մեկ արած։ Այս մի ահա¬ գին եղերդություն է, եթե գրի առնվի։ Ուրեմն գրչի հարազատ մշակները ոչ միայն գառս անապահովության են մատնված, այլ շատ անդամ նաև հա¬ լածանքի են ենթարկված։ III առաջ ասացի, որ մենք իսկական գրականագետ¬ ներ չունենք, այսինքն չունենք գրականությամբ ապրող դա¬ սակարգ։ Մեր գրողները կողմնակի պարապմունքով շատ թե քիշ ապահովված մարդիկ են, և այդ է միայն, որ **նար է տալիս նրանց գրելու։ Այս հանգամանքը այն ամենավատ կողմն ունի, որ կրթվող երիտասարդներից ոչ ոք մտքովն անգամ չի անցկացնում ազգային գրականության նվիրվե¬ լու։ Համալսարան մտնողը, որքան էլ գրողի կոչում զգա իր մեջ, մտքովն անդամ չի անցկացնիլ գրականության բա¬ ժինն ընտրելու, ապագայում իր ագգային գրականությանը նվիրվելու նպատակով։ Նա ամենից առաջ մտածում է թե ո ր բաժնից դուրս եկածներն ա վելի ապահով վիճակ են ունե¬ նում։ Եվ ինչո՞ւ այդպես չմաածե, քանի որ հեն՛ց դրակա¬ նությունից նա չի կարող ապրուստի հույս ունենալ։ Ես չեմ ասում, որ այդ համալսարանականը անպատճառ բանա¬ ստեղծ կամ վիպասան չինի, այլ հայերեն գրող հայ գիտնա¬ կան։ Եվ ինչո՞ւ չունենք։ Որովհետև մեր ներկա մտավոր անդաստանը կարող չէ սնուցանել իր մեջ մի այնպիսի մար¬ դու իր գրավոր աշխատանքով։ Ոայց եթե այդ մարգը ապա¬ հովություն ունենա ազգի կողմից, կարող է մեր մեջ ապ- րեչ, մեզ ուսումնասիրել և մեզ ինքնաճանաչության բերեր 13193 13 Ղ- ԱղայաՏ, երկերի ժողովածու, է. III