Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/194

Այս էջը սրբագրված է

Նրանք կարող են իրանց ուսումնասիրությունները, մեր իսկական պատկերք դնել և դիտական. աշխարհի առջև։ Եթե օտարներր մեզ ուսումնասիրում են մեզ ճանաչելու համար, որքան առավել մենք պետք է ուսումնասիրենք մեզ, մեզ ճանաչելու համար։ Արդյոք միևնույն կշի՞ռն ունի, թե մի առաջարկություն, մի կարծիք, մի հորդոր ո՞վ է անում, մի հեղինակավոր գիտնական թե մի ինքնուս, քաղցած և թափառական անձնավորություն։

Մեր խմբագիրներից ով որ գրելու շնորհք է ունեցել և ունի, նա կամա ակամա պետք է գրե, որովհետև իր ձեռնարկության մեջն է գտնում նա իր ապրելու միջոցը։ Այս ու այն լրագրի կամ ամսագրի աշխատակիցներն ևս եթե վարձ են ստանում, նրանք էլ գրում են անընդհատ. ամեն ոք իր տաղանդի չափով։ Աշխատակիցը եթե վիպասան է, անշուշտ վեպեր կգրե և տարեց տարի կշարունակե իր երկերի թիվը։ Րաֆֆին ուսուցիչ եղած ժամանակ վեպեր չէր գրում, բայց երբ «Մշակը» նրա գրիչն ապահովացրեց, նա սկսեց գրել անընդհատ։ Գևորգ Բարխուդարյանը միայն մի Վիլհելմ Բելլը ուներ թարգմանած և լռեց, բայց երբ «Փորձ»-ի խմբագիրը նրան առատ վարձատրություն նշանակեց, նա միմյանց հետևից մի քանի թարգմանություն տվավ, ուրեմն ( մեզանում մի որևէ ամսագիր, եթե բաժանորդների թվի կողմից ապահովված լինի, նա կարող է մի քանի տաղանդավոր դրոգների ապահովացնել և ազգային գրականությունը ճոխացնել։ նույնը կարող է անել և Հրատարակչական ընկերությունը։ Բայց այսօր մեր միակ ամսագիրը' «Մուրճը3) այնքան ապահովված չէ, որ նույնիսկ խմբագիրը նյութական նեղություն չկրե, ուր մնաց, որ աշխատակիցներին էլ վարձատրե։Հրատարակչական ընկերությունը նույնպես այնքան աղքատ է, որ աշխատավորների չնչին վարձը տարիներով է հետաձգում։ Գոնե ինձ հետ այդպես է վարվում։Բացի սրանից, այդ ընկերության վարձատրությունը միշտ կուսակցական ոգի է ունեցել և անաչառությամբ չի արել, ինչ որ արել է։ Այդ ընկերությունը տպագրել է իմ «Երկու Քույրը փոխանակ 1200-ի —1800, վճարել է ինձ ընդամենը մյ. հարյուր մանեթ։ Այդ ընկերությանն առաջարկեցի ես իմ բանաստեղծությունների ժողովածուն, բայց որովհետև խմբա-