Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/195

Այս էջը սրբագրված է

գրական մասնաժոդովի բոլոր անդամները Նոր-Դարական էին, ոչ մի արժանիք չգտան նրա մեջ և առաջարկեցին ինձ հանել «Լուսնահաչ» առակը՝ իրանը վերագրելով այդ բանը և այլ մի բանի ոտանավորներ, բայց, որ գլխավորն է առաջարկեին փոխել իմ ուղղագրությունը, հաստատ իմանալով, որ այդպիսի շեղումն չեմ կարող անել, իսկ տպագրության վարձն էլ նշանակել էին 15 ռուբլի տպագրական թերթին, դարձյալ նրա համար, որ ես ստիպվեմ ետ վերցնել իմ աշխատությունը ։ Ես վարձատրությանը հոժարեցա, բայց մյուս պայմաններին նրանք հաստատ մնալով՝ գիրքս վերադարձրին ինձ։ Ներկա վարչությունն էլ, որ մեծ մասամբ մշակաբաններից է կազմված, դարձյալ դեմ է իմ ուղղագրությանը (բայց տեսեք գործի զավեշտական կողմը)։ Ես ջգրու իմ արած թարգմանությունների վրա չենք գնում իմ անունը։ Ի՞նչ է սա, եթե ոչ բռնություն և հալածանք։

Մեր լրագրերը վարձառու գրողների կարոտություն չու- նին, նրանք իրենց էջերը լցնում են անխտիր ամեն բանով, միայն թե ձրի լինի։Բացի սրանից, ամեն մի լրագիր մի որևէ կուսակցության ուղղություն ունի։

Ով կտպագրի իր ուղղության հակառակ բան։ նույնիսկ այս հոդվածը, որ առանձին բրոշյուրով է դուրս գալիս, հենց այդ հանգամանքի հետևանք է։

Դեռևս կենդանի գրողների մասին ոչինչ չեմ ուզում ասել, այսքան միայն կասեմ, որ ամենքն էլ ողորմությունով են ապրում։ Եթե կա բացառություն, դրանով չի հերքվում ընդհանուրի թշվառ գրությունը։

...Սակայն այդ աշխատության մեջ բոլոր անհատների վերաբերմամբ հավասարություն չկա, ավելի զորեղն ավելի քիչ է աշխատում կամ բնավ չի աշխատում. զորեղն ընկճում է թույլին և աշխատեցնում իր համար։ Մարդը ինչպես լծում է եզը, բարձում ուղտին, կթում ու խուզում է ոչխարը, նույն ուժը և խորամանկությունը գործ է դնում իր Նմանի վրա, թույլերի թե մարմինը և թե հոգին գերի են ընկնում զորեղների ձեռքը։ Այս կռիվը շարունակում է գոյություն ունենալ մարդ-