Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/197

Այս էջը սրբագրված է

ունի այդ այն է, որ իր ստեղծողի մասին ճիշտ գաղափար չունի։ Ամենայն թշվառություն այս տխմարությունից է առաջ գալիս.․.

Լսեցե ք, մինչև իմ գալը շատերն են եկել և գնացել և էլի շատերը կգան ու կերթան, բայց ամենքն էլ միևնույն բանը պետք է ասեն և գնան։ Բnլnրիu ասածներն էլ միշտ աղավաղվել են և պիտի աղավաղվեն և մարդն իր տխմարությունը պիտի շարունակի դեռևս շատ դարեր... Կգա ժամանակ, երբ մարդը ծովի երեսին կլողա ձկնից էլ արագ, բայց իմ ասած ժամանակը դեռ հասած չի լինիր կգա ժամանակ, երբ մարդը օդի մեջ կթռչի թռչունից էլ արագ, կգա ժամանակ, որ մարդը բնության բոլոր տարերքներին և զորություններին կիշխե և գործ կդնե, ինչպես հիմա գործ է դնում արջառն և եզը, մշակում է երկիրը, բայց և այդ ժամանակ մարդկային թշվառությունը վերացած չի լինիր։Կգա ժամանակ, երբ մարդը բոլոր ցավերի ճարը կգտնե և այլևս չի լինիլ ոչ ցավ, ոչ սով, բայց այդ ժամանակ մարդկության թշվառությունը վերացած չի լինիր։Բայց երբ կհասնի այն ժաման՛ակը, երբ մարդը բոլորովին կմաքրվի անասնական և գազանական հատկություններից, այլևս չի սպանիլ, չի գողանալ, չի զրկիլ և առհասարակ կազատվի ամենայն մոլություններից... Այդ աստիճանին հասնելու համար մի բան է հարկավոր՝ հավասարություն: Ամենայն մոլություն անհավասարության արդյունք է։ Ով որ առանձին ոչինչ չի ունենալ, բայց ընդհանուրի հետ ամեն ինչ կունենա, այնտեղ կարող չէ գոյություն ունենալ ոչ մի թշվառություն, ոչ մի մոլություն։

ՀԱՅՈՑ ԱՅԺՄՅԱՆ ԲԱՆԱՎՈՐ ԵՐԳԵՐԸ

ՀՈԴՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Հայոց այժմյան բանավոր երդերի տեսությունն անելուց առաջ կուզենք դեռևս մի ճաշակ տալ այդ երգերի ամեն տեսակից։