Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/199

Այս էջը սրբագրված է

Շամամն ուզեցի բռնել,
Բայց թաղն ընկավ իմ ձեռը։


Այս բայաթու մեջ աղջիկն է, իսկ թաղը, որ է արմատը, աղջկա մայրն է. մութն է եղել, չի որոշել, և շամամի տեղ թաղն է ընկել ձեռը։

4. Ես կանչում եմ այն այգին,
Այն առավոտն, այն այգին,
Ուր ոչ վարդ կա, ոչ բյուլբյուլ,
Թող չոլ դառնա այն այգին։


Այս բայաթին ասել է մի պատրոն իր հարսի (տղայի կնոջ վերաբերությամբ, որ անզավակ է եղել, նրան նմանեցնելով այնպիսի մի այգու, ուր ոչ վարդն է փթթում և ոչ սոխակը երգում։ Հարսը նրան պատասխանում է հետևյալ բայաթով, որով անզավակության մեղն իրանից հեռացնում է.

5. Կանչում եմ ձոր են ուզում,
Դաշտ թողած ձոր են ուզում.
Ջուր չի ընկած ծառիցը
Տանձ ու խնձոր են ուղում։

6. Պապիկն եմ ես այս քարից,
Այս պառակից՝ այս քարից,
Ոչ հայր ունիմ և ոչ մայր,
Ծնունդ առա այս քարից։


Այս բայաթին մի հայ սուրբի համար է ասված, որի թուրքերենն է.

Լալայամ ման բու դաշտան,
Բու գայադան՝ բու դաշտան.
Նա՝ աթամ վար, նա անամ,
Հյուզյուր օլդըմ բու դաշտան։

7. Մի թռչուն ելավ ծովից,
Հարցումն արավ աշխարհից.
Եթե մեռնելու էի,
էլ ինչո՞ւ ծնա մորից