Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

վարվում, բանի տեղ չդնելով մեր ժողովրդի մեջ եղած այն վեպերը, որոնք հայոց լեզվով չեն ասած․․․ Ուրիշ անգամ կխոսենք աշըղական խաղերի արվեստի, նրանց կազմ ու ձևի մասին։ 1893

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ.

Աշխարհաբար թարգմանեց Խորեն ծայրագույն վարդապետ Ստեփանե: Ս. Պետերբուրգ, ի Սկորոդովի ապարան, 1889, գինն է 1 մանեթ 50 կոպ.

Հինգերորդ դարու բարոյական լուսավորության հիմնադիրը մի հոգի է միայն, և այն Մեսրոպն է. մյուսները նրա մեկենասներն էին և օգնողները, բայց նրա դպրոցի մեզ հասած կերպարանքը ոչ Մեսրոպի, այլ Վերաբանության աշակերտի՝ Խորեն ազու կնիքն է կրում։ Այո', նա ևս ուներ աշխատակիցներ,— Վերածնող, Սքանչելի, Անհաղթ, ճարտասան, բայց ինքն էր միակ Քերթող։ Մեռավ Խորենացին, մեռան նորա աշակերտներն ու ընկերները, նրանց հետ մեռավ և ոսկեղեն ասված գրիչը մեռավ այն դպրոցը, որ հազիվ քսան տարի գոյություն ունեցավ։ Այդ լուսավորությունը մի ճրագ չէր ազգի օջախումը վառված, այլ մի հրաբուխ, որ մի զորեղ ցնցումից հառաջ գնալով վառվեց Մասիսի գագաթին և հետզհետե ծուխի կերպարանք ստանալուէ, սկսեց մխալ մի առ ժամանակ ևս, մինչև վերջապես և այն մարեցավ։ Մեռան, այո ։ հինգերորդ գարու լո՛ս ավորութ քան հերոսները, բայց... «Անմահ զխրեանս թողին հիշատակ»։ Մեռան նրանք, բայց նրանց հիշատակը,նրանց անունը, նրանց գործը մնաց, կա և կմնա հավիտյան անմահ։

Կան անհատներ, որոնք իրանց ազգի .ամբողջության ներկայացուցիչն են հանդիսանում. դրանք են միայն, որոնց արդարապես կարելի է հանճար անվանել։ Ուսումնա՛սիրել հանճարի կյանքը,— նրա բնավորությունը, մտածելու ձևը, երևա-