Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/207

Այս էջը սրբագրված է

վրա։ Այս լավ երևույթ չէ և պատիվ չի բերում 19-րդ դարու վերջերում ապրող հայերին, որովհետև հազար հինգ հարյուր տարի առաջ Խորենացու ասածը հիմա էլ կարելի է ուրեմն վերաբերել մեր ազգին և ասել հակադարձ բառերով. «Այլ ինձ թուի, որպէս առ հինսն Հայաստանեայց, և այժմ լեալ անսիրելիութիւն իմաստութեան․․․վասն որոյ ավելորդ է մեզ և այլ յաղագս անբանից արանց թուլամտաց վայրենեաց ճառել...»

Մենք մտադիր չենք այստեղ քննադատել հ. Խորենի թարգմանությունը, թե որքան նա ճիշտ է բնագրի համեմատությամբ, որովհետև այդ գործը կվերաբերի մասնագետներին, մենք բանի վրա նայում ենք միայն բարոյակրթական տեսակետից։ Բավական է, որ ժողովրդի համար մի շատ կարևոր գիրք որ առաջ անմատչելի, անըմբռնելի էր, այժմ խոսում է իր լեզվով և հասկացնում է նրան իր ազգի ծագումը և զարգացումը մոտ վեց հազար տարվան ընթացքում։ Հարկավոր է, որ ամենայն հայ այդ գիրքը ձեռք բերե, ոչ ուրիշից ուզելով, այլ փող տա գնե և պահպանե իր օջախումը իբրև մի սրբություն, իբրև մի զորավոր ավետարան, որ շատ օջախներում կա և ունի իր ուխտավորները։ 1890

ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ. Ե. Մ. Վիեննա, 1890, գինն է 40 կոպ.

Սույն վերնագրով մոտերքս ստացանք 64 երեսից բաղկացած հաստ և մաքուր թղթի վրա, գեղեցիկ տպագրությամբ մի սիրուն դիրք որ սքանչելի լեզվով գրած մի ուսումնական հետազոտություն է, թե' ո՛վ է եղել Փավստոսը, ի՞նչ լեզվով է եղել գրած նրա պատմությունը, որպիսի՞ պատմիչ է եղել Բուղանդը և ի՞նչ արժեք կամ նշանակություն ունի նրա պատմությունը։ Այս հարցումներին երիտասարդ ուսումնականը շատ գոհացուցիչ պատասխաններ է տվել և պարզաբանել շատ տեղեր, որոնք այսօր մութն էին մնացած և մեկնված էին վայրիվերո։