Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 3 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Այս էջը սրբագրված է

տեղ եղած լեզվի անհարթությունները բնավ աչքի քեն ընկնում։

Ամբողջ գիրքը մի հիշատակարան է մի ամբողջ դպրոցական տարվան։ Ինչպես դպրոցական, նույնպես և ընտանեկան ու հասարակական կյանքի նշանավոր երևույթները փոխ առ փոխ հաջորդում են իրար։ Յուրաքանչյուր ամիս ունի իր ամսօրյա անվանված պատմությունը, որ կարդացվում թելադրվում է աշակերտներին։ Այդ պատմությունները իտալական կյանքից աոնված այնպիսի գրվածքներ են, որ մեկ անգամ լսողը իր բոլոր կյանքումր չի կարող մոռանալ։ Դրանք մեկ-մեկ հերոսական գործողություններ են, որոնք տրվում են աշակերտին իբրև իդեալ։ Ամսօրյա պատմություններից «Ապենիններից մինչև Անդերը» ամենից ընդարձակն է և ամենից էլ սրտաշարժը։ Այս պատմությունը թարգմանիչը տպագրել է և առանձին։ Տետրակը բաղկացած է 48 երեսից և գինը նշանակված է 20 կոպեկ, մինչդեռ ամբողջ գիրքը 348 16-ածալ երեսից է բաղկացած և գինը մի ռուբլի է։ Անկարող անձինք։

1․Պարոն Վարդանյանից հետո մեր թարգմանիչների մեջ աչքի է ընկնում պ. Գրիգոր Շահբուդաղյանը իր ընտիր թարգմանություններով։Նրա «Բնավորության կրթությունը», որի հեղինակը դարձյալ մի իտալացի է (Անորեաս Գաբրիելի), մի շատ ընտիր և պատվական գիրք է և օգտակար ձեռնարկ ամեն կրթողի և կրթվողի համար։ Սրա նման կրթական նշանակություն ունին և նրա թարգմանած Ջոն Ստյուարտ Բլեկկիի «Մտավոր, ֆիզիկական և բարոյական ինքնակրթության մասին», Ժ. Բամբոսոնի «Մայրական դաստիարակությունը բնության օրենքների վրա հիմնված»։ Իսկ մանուկների համար Բաոլենի՝ «Փայլուն ոսկին», էդգար Պոի «Ոսկի բզեզը», Անդերսենի'«Անդամալույծը», «Պապի ձեռնոցները»։ Մենք թարգմանիչներ շատ քիշ ունինք, իսկ եղածների մեջ է՛լ ավելի սակավ են լավ թարգմանիչներ։ Այդ լավերը արժանի են ամեն տեսակ խրախուսանքի, և այդ ուրիշ կերպ չի լինիլ, այլ միայն դնելով նրանց թարգմանությունները։ Գնահատած և վարձատրված աշխատությունը միայն կարող է աճիլ և կատարելագործվիր այլապես մեր մատաղ գրականությունը դեռ չծաղկած՝ կարող է թառամիլ, և ո՞ր հայր կցանկանար այս. հարկավոր է միայն ցանկության հետ և գործ ցույց տար Ո անհատի ուժից շատ բարձր է մի աշխատությունը չտարածված՝ ձեռք զարկել մի նոր աշխատության։ Ինչու ամեն մի գրագետ հայ իրան պարտավորչ ի զգում տնական փոքրիկ մատենադարան ունենալ նորատիպ գրքերից։ Եվ ի՛նչ պիտի արժենա, շա՜տ շատճ տարեկան մի տասը կամ քսան մանեթ, այդ աչքին չէր երևալ, եթե մատենադարան ունենալը իր անհրաժեշտ կա-